26 Սեպտեմբերի, Կիրակի, 2021
KFC

Մենք չենք ասում՝ նոր փաստաթուղթ պետք է լինի, ասում ենք՝ այս փաստաթղթի շրջանակներում նոր բանակցողը կարող է որեւէ հայանպաստ գործողություններ իրականացնել. Շարմազանով

sharmazanov122

«Մի մարդ, որը հանգեցրել է այս պատերազմին, որը  չի կարողացել  պաշտպանել ՀՀ ժողովրդի անվտանգությունը, որը բավարար հեղինակություն չունի միջազգային գործընկերների եւ դաշնակիցների մոտ, ու որը թուրքի առջեւ ստորագրել է կապիտուլյացիայի  ակտը, չի կարող այլեւս ՀՀ-ն պատշաճ ներկայացնել բանակցություններում,  պարտված ղեկավարը չի կարող ներկայացնել:  Մենք չենք ասում՝ նոր փաստաթուղթ պետք է լինի, ասում ենք՝ այս փաստաթղթի շրջանակներում նոր բանակցողը, որը պետք է ունենա  թե՛ ազգային գաղափարախոսություն, թե՛ բանակցություններում դիվանագիտական ու քաղաքական ճանապարհ անցած լինի, կարող է  այս  փաստաթղթի շրջանակներում հնարավորինս կիրառումն ավելի հայանպաստ դարձնել:

Նիկոլ Փաշինյանը անհույս է որպես բանակցող: Մենք որեւէ ցույցի ժամանակ չենք ասել, որ խաղաղապահները պետք է հեռանան, այս փաստաթուղթն արդեն փաստ է, խոսքը գնում է  կիրառելիության մասին, իսկ Նիկոլ Փաշինյանն այն անձը չէ, որը կարող է նույնիսկ այս փաստաթղթի շրջանակներում որեւէ հայանպաստ գործողությունն իրականացնել»,- Aravot.am-ին  ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը: Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան կներդնի բոլոր ջանքերը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ հայտարարության վերանայում թույլ չտալու համար: Մեր հարցին, այսինքն` բանակցություններում հայանպաստ փոփոխությունները հավանական համարո՞ւմ եք, պարոն Շարմազանովը պատասխանեց՝ եթե հավանական չհամարեր, հարցազրույց չէր տա:

Մեր զրուցակցի խոսքով՝ Փաշինյանը չի կարող բանակցել նաեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ. «Ինքը էսօր պետք է գնա Ալիեւի հետ բանակցություննե՞րի, այն Ալիեւի, որը հրապարակայնորեն իր վրա ծիծաղում է, սեփական դարպասին գոլ խփած մարդը պիտի սեփական դաշտը պաշտպանի՞: Գնում է բանակցի, որ ի՞նչ անի, էլ ի՞նչ ունի հանձնելու: Մի մարդ, որին արտաքին գործերի նախարարությունը երկու անգամ հերքում է, ասում է սուտասան ես, գլխավոր շտաբի պետն ասում է՝ ես նախապես ասել էի, որ, իրավիճակը վատ է, այս մարդը ի՞նչ պետք է բանակցի»:

aravot.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ