Վերջին մատաղացուները։ Նիկոլ Փաշինյանը նոր Գյոռբագյոռ2020 օպերացիա է իրականացնում
Դիմում եմ Նիկոլ Փաշինյանի կողքը կանգնած պատգամավորներին, նախարարներին, նրա քաղաքական թիմի անդամներին։ Գիտե՞ք ինչով է հիմա զբաղված վարչապետի աթոռը զբաղեցնող դավաճանը։ Ասեմ։ Նոր Գյոռբագյոռ2020 օպերացիա է իրականացնում։ Ինչպես որ իր իշխանությունը պահելու համար Շուշին հանձնեց թշնամուն՝ զոհասեղանին դնելով հարյուրավոր Լույս Զինվորների կյանքեր, ճիշտ այդպես էլ հիմա է պատրաստվում զոհել ձեզ հանուն իր իշխանության։
Չե՞ք հավատում, դուրս եկեք մարդկանց մեջ։ Գնացեք և մասնակցեք այս օրերին երկրիս ամեն անկյունում անցկացվող հոգեհանգստի ու հուղարկավորության արարողություններին։ Գնացեք տեսեք, թե ինչպես է սուգը վրեժի վերաճում։ Գնացե՛ք ու տեսեք, թե ինչպես է խաբվածության զգացողությունը ցասումի վերաճում։ Գնացե՛ք ու տեսեք, թե ինչպես է ձեր հանդեպ եղած հավատքը ատելության վերածվում։ Այ էն ժամանակ կիմանաք՝ ինչ է նշանակում Գյոռբագյոռ։
Հարգելիներս, ախր դուք էլ մեր ժողովրդի մի մասն եք։ Ձեր մեծամասնությունն էլ է խաբված։ Ինչու՞ եք հանդուրժում այս խայտառակությունը։ Ինչու՞ եք ուզում դառնալ սուտասան դավաճանի հերթական զոհը։ Միթե՞ չեք հասկանում, որ նա կործանել է ամեն ինչ։ Մնացել եք դուք՝ վերջին մատաղացուներդ։ Ինչու՞ եք դա հանդուրժում։ Լավ, ազգային արժանապատվություն չունեք, բայց միթե՞ ինքնապահպանման բնազդ էլ չունեք։ Սովորական, անասնական բնազդ։ Շարժվեք տեղներիցդ, դուք ժամանակ չունեք։ Շարժվեք, գոնե մի բան փրկեք, որ ապագա դատաստանի ընթացքում գոնե խոսելու մի բառ ունենաք։ Շարժվեք։ Փրկեք ինքներդ ձեզ։ Գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։