«Սյունիքում տեղի ունեցող գործընթացները և փաշինյանական իշխանության վարած քաղաքականությունը ցույց են տալիս, որ մենք ապահովագրված չենք նմանատիպ վտանգներից Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում»
Հարգելի՛ հայրենակիցներ, Խստորեն դատապարտում և ազգակործան ենք համարում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքները հակառակորդին հանձնելու գործընթացը, ինչը փորձ է արվում քողարկել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներով: Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն շարունակում է իրագործել իր պարտվողական քաղաքականությունը ինչպես Զանգելանի և Կուբաթլուի հատվածում, այնպես էլ Սյունիքի մարզի սահմաններում: Կապանի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները՝ ադրբեջանական վերջնագրերը, սահմանային լարվածության աճը […]





































