15 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզի Կապան, Գորիս և մյուս քաղաքների, սահմանային գյուղերի բնակիչների անհանգստությունն ու զայրույթը ունեն իրական հիմքեր. ՄԻՊ

Հայաստանի Սյունիքի մարզի Կապան, Գորիս և մյուս քաղաքների, սահմանային գյուղերի բնակիչների անհանգստությունն ու զայրույթը, այդ թվում` կապված մարզում սահմանազատումների և սահմանագծումների գործընթացի հետ, ունեն իրական հիմքեր: Խոսքը կոնկրետ մարդկանց` այդ բնակավայրերի բնակիչների կյանքի և կենսական կարևորության մյուս իրավունքների, նրանց ֆիզիկական անվտանգության ու ապահովության, կենսական ապրուստը հոգալու հնարավորությունների և ու վերջապես՝ ՀՀ պետական սահմանների անվտանգության մասին […]

«Սյունյաց աղետը․․․»․ Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սյունյաց աղետը․․․ • Կապանի քաղաքապետը հաստատել է, որ իրենց հրահանգվել է վաղը՝ մինչև ժ․ 17.00-ն, Կապանի շահեկան դիրքերը հանձնել թշնամուն։ • Ձեզ կփորձեն մոլորեցնել, որ «հա ի՞նչ, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սենց թե նենց պիտի հանձնեինք, էդի հլը Սերժն էր հանձնել, ու համ էլ դա սովետական սահմանն ա, GPS-MPS» […]

Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում հայտնաբերվել է ևս 41 զինծառայողի աճյուն (Արմենպրես)

Մարտական գործողությունների՝ Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 41 զոհված հայ զինծառայողի աճյուն, «Արմենպրես»-ին տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Ընդհանուր առմամբ, մինչև այսօր հայտնաբերվել է 933 զինծառայողի մարմին: Այսօր որոնողական 5 խումբ աշխատանքները շարունակում է 3 ուղղություններով՝ Ջաբրայիլի, Ֆիզուլու և Հադրութի հատվածներում: […]

Արցախ հանձնած թշվառ հողատուն բերման է ենթարկում Արցախ երգող ու Արցախով ապրող Շուշան Պետրոսյանին. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Արցախ հանձնած թշվառ հողատուն բերման է ենթարկում Արցախ երգող ու Արցախով ապրող Շուշան Պետրոսյանին։   Քիչ մնաց, հեռանալու ես»։

Զինվորականությանը հրամայվել է մինչև ուրբաթ օրը՝ ժամը 17։00-ը, նահանջել Կապանի եւ հարակից բնակավայրերի անվտանգությունն ապահովող դիրքերից․ Կապանի քաղաքապետ․ Փաստինֆո

«Զինվորականությանը հրամայվել է մինչև ուրբաթ օրը՝ ժամը 17։00-ը, նահանջել Կապանի եւ հարակից բնակավայրերի անվտանգությունն ապահովող դիրքերից: «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը: Հրամանն իջեցվել է ՀՀ Պաշտպանության նախարարությունից: «Սա մեր իշխանությունների կողմից վարվող բանակցությունների ձախողման արդյունք է: Բազմաթիվ անգամ եմ խոսել իշխանությունների հետ, անգամ մամուլով բարձրաձայնել եմ սրա մասին, քանի […]

Երաժշտական աշխարհի ավելի քան 70 երախտավորները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

ՀՀ երաժշտական աշխարհի երախտավորներ հայտարարություն են տարածել՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Ստորև ներկայացնում ենք այն. ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻ ԵՎ ԵՐԱԺՇՏԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2018թ. ժողովրդական շարժումն այն համոզումն էր ներշնչում, որ իշխանափոխության արդյունքում կստեղծվեն երկրի զարգացման որակապես նոր հնարավորություններ, կմերժվեն արատավոր բարքերն ու մեր հասարակությունը կունենա բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքով ապրելու նպաստավոր պայմաններ: Արվեստի բնագավառի մշակներս արդարացիորեն սպասում էինք, […]

Պետք չի լաց լինել էս թյուրիմացությունների առջեւ։ Մենք տեսնելու ենք այդ օրը, երբ Փաշինյանին կառավարությունից շղթայակապ դուրս գցեն եւ ձերբակալեն․ զոհվածի հայր /տեսանյութ/

«Զինվոր» համակարգող խորհուրդը ասուլիս է հրավիրել։ Որդեկորույս ծնողներն ու այրիները հայտարարեցին, որ Նիկոլ Փաշինյանը պարտադիր պետք է պատժվի հող հանձնելու համար, հողեր, որոնք ըստ այրիների՝ Փաշինյանինը չէին, այլ հայ ազգինը։ Նիկոլ Փաշինյանը չպետք է մեզ ղեկավարի։ Նա հայ ազգի թշնամին է, հայտարարեցին որդեկորույս ծնողները։

Պարտության մեղքը Բանակի վրա գցելու Նիկոլի բոլոր փորձերը դատապարտված են. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Պարտության մեղքը Բանակի վրա գցելու Նիկոլի բոլոր փորձերը դատապարտված են   Մի քանի դիտարկումներ Նիկոլի՝ ազատություն ռկ-ին տրված մանիպուլյատիվ հարցազրույցից: Նույնիսկ պատերազմից հետո, այս մարդը չի թարգել իր խաբեություներն ու մարդկանց հիմարի տեղ դնելու գործելաոճը: Անուղղելի է: 1. Այս պատերազմից հնարավոր էր խուսափել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի