18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԵԿ աշխատակիցը գործից դուրս է եկել, որ չգնա երթի. Politik.am

Politik.am-ը գրում է․ «Աննա Հակոբյանն ու «Նակոլկա» Շուշոն իրականացնում են վաղվա երթի բազմամարդության ապահովման կուրացիան։ Politik.am-ին հայտնի է դարձել, որ վաղվա սգո երթի բազմամարդությունը ապահովելու համար իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում։

Օգտագործվելու է վարչական ռեսուրսը, տարբեր իշխանական եւ մերձիշխանական խմբերի ռեսուրսը։ Politik.am-ի տեղեկություններով պետական ողջ համակարգը լծված է այս գործին։ Ընդհուպ մինչեւ այս գործին խառնված է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Նա նույնպես իրականացնում է վաղվա երթի բազմամարդությունը ապահովելու գործընթացի կուրացիան՝ կապ է հաստատում պետական տարբեր գերատեսչությունների, մարզպետարանների հետ, տալիս հանձնարարականներ մարդկանց երթին բերելու համար։ Այս ամենում կարեւոր դերակատարություն է ստանձնել նաեւ Աննա Հակոբյանի «անձնվեր զինակցուհի» «Նակոլկա Շուշոն»՝ ՊԵԿ-ում։ Նա հանձնարարել է ՊԵԿ աշխատակիցներին անպայման ներկա լինել երթին։ Politik.am-ի խմբագրություն դիմած ՊԵԿ աշխատակիցը, ով հետագա ճնշումներից խուսափելու համար չցանկացավ, որ հրապարակվի անունը, հայտարարեց, որ «Նակոլկա» Շուշոն պարտադրում է, որ ՊԵԿ համակարգի աշխատակիցները գնան երթին՝ սպառնալով, որ չգնացողները կազատվեն աշխատանքից։ Մեզ դիմած ՊԵԿ աշխատակիցը աշխատանքից դուրս գալու դիմում է գրել, համարելով այս երթին մասնակցությունը խայտառակություն։ Նրա հավաստմամբ, ՊԵԿ համակարգում իր պես մտածող աշխատակիցները բազմաթիվ են»։

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ