19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հայկ Խանումյանը նշանակվել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր ԱՀ կառավարության կազմում նոր նշանակումներ կատարելու մասին:

Մասնավորապես՝ Կարեն Բորիսի Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար՝ ազատվելով Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։

Ժիրայր Մելսիկի Միրզոյանն ազատվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից։

Հայկ Ռուբենի Խանումյանը նշանակվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։

Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ Արթուր Շահենի Պետրոսյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ