Ընտրություններից առաջ Նաիրի Սարգսյանը զանգեց, հույս տվեց, որ մեքենաների գումարը կտան, արդեն մաղարիչ-բան պատրաստեցինք, հետո ասին՝ «չենք կարում». Տիգրան Հովհաննիսյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ավտոներկրողներն ու բեռնափոխադրողներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում ՊԵԿ-ի դիմաց։ Ավտոներկրողներին անհանգստացնում է Փոթի և Բաթում նավահանգիստներում մնացած իրենց մեքենաների ճակատագիրը: Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ նախորդ ամիսներին հարցին լուծում ստանալու նպատակով բազում դիմումներ են ուղարկել ՊԵԿ ու կառավարություն, սակայն՝ անօգուտ: «Զանգել եմ, ինձ պատասխանել ա վարչապետի օգնական Նաիրի […]





































