06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխարհի «ամենամարդասեր» երկիրը. Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խմբից Էլինար Վարդանյանը գրում է. Հյուսիսային պողոտան վերածվել է մի մեծ պոլիկլինիկայի, որտեղ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար հսկայական, անվերջ ձգվող հերթ է։ Հերթում իրենց պատվաստմանն են սպասում Իրանից և Հնդկաստանից ժամանած հազարավոր մարդիկ։ Թվում է, թե շատ լավ է, որ Հայաստանը աշխարհի ամենամարդասեր երկիրն է, որ պատրաստ է իր վրա վերցնել մոտ 80 […]

Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ելույթները չեն կարող համարվել բռնություն հրահրող. Կարեն Բիշարյան

Դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանը՝ Սահմանադրական դատարանում արտահերթ ընտրությունների վիճարկման դիմումներով որպես  հարակից պատասխանող կողմ, բարձր դատարանում անդրադարձավ նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուների ելույթներում, հոլովակներում ատելության խոսքի և բռնության հրապարակային կոչերի օգտագործման հարցին: «Նախընտրական քարոզչության ընթացքում բռնության տարրեր պարունակող խոսքի առավել առերևույթ ցայտուն դեպքերը քրեադատավարական ընթացակարգերով ստուգվել են և կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ… […]

«Իրական զինվորականին հատուկ լռելյայն եկաք, մեր պետության սահմաններն ընդլայնեցիք, լռելյան էլ մեկնեցիք, բայց սպասում ենք Ձեր շռնդալից վերադարձին, պարո՛ն գեներալ»․ Տավուշի թեմ

Սիրելինե՛ր, Լրանում է Տավուշում հուլիսյան հաղթական մարտերի մեկ տարին։ Անցյալ տարի այս օրերին մեր Հայրենիքի հյուսիսային սահմաններում մենք ականատեսը եղանք Բանակային երրորդ կորպուսի վարած փայուն, գրագետ, կազմակերպված մարտերին՝ պրոֆեսիոնալ, պատվախնդիր, անզիջում, հայրենանվեր, Քրիստոսի կողախոց Գեղարդի անսահման սերն ունեցող գեներալ Գրիգորի Խաչատուրովի բացառիկ հրամանատարության ներքո Տավուշում ծառայող շարքային զինվոր ու սպա, շինական ու ուսուցիչ, մանուկ ու […]

Պարտված միապետիկի ձեռքից պետք է բռնել

Դիմակավորված, ինքնաձիգներով անձինք Մեղրիի արդեն նախկին քաղաքապետ, երեք պատերազմների մասնակից Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին, նկարահանել եւ ձերբակալել: Ընդ որում, նա այդ պահին պատրաստվում էր փաստաբանի հետ ներս մտնել ոստիկանություն: նիկոլն անում է այն ամենը, ինչը հայտարարում էր քարոզարշավի ժամանակ՝ քաղաքական եւ քաղաքացիական վենդետաներ, պառկեցնել գետնին, ջարդել… Իսկ ի՞նչ ենք անում մենք. Հավանորեն այսօր կլինի […]

Գետերում ջուր չկա, հոսանքն էլ անջատվում է․ նախարարը՝ ոռոգման ջրի պակասի մասին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը խոսեց Հայաստանում սակավաջրության կանխարգելման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու որոշման մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Պապիկյանն ասաց, որ չնայած տարին սկզբնական փուլում բարվոք էր, բայց տարվա ընթացքում առաջացավ սակավաջրության խնդիր: «Տարբեր ուղղություններով սպասարկող հանդիսացող գետերի ջրատվությունը մոտ 80 տոկոսով պակասել է: Սա բերել է նրան, որ առկա ջրային […]

«Հիմա մնաց պարզել, Հայկ Գրիգորյանը կկարողանա՞ սեփական հպատակությունը նորից ծախել կապիտուլյանտի վրա». Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՔԿ նախագահի պաշտոնից ազատումը շատ օրինաչափ է։ Նիկոլահպատակ «իրավապահին», արդարադատությանն ու պետությանը ծառայելու փոխարեն նիկոլի հրահանգով քրեական գործեր կարողին, վարդապետյան աննայի հետ հանցակցողին հանում են հանցանքի վայրից։ Չմոռանանք, որ Քննչական կոմիտեի ամենաթարմ ծառայությունը կապիտուլյանտին եղել է ընտրություններում անհայրենիք Նիկոլի ֆաս հրահանգով «որակյալ» աշխատանքը։ Հիմա մնաց պարզել, Հայկ Գրիգորյանը […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 71, մահվան՝ 5 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 71 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226 459-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 4547 է: Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հուլիսի 12-ի դրությամբ […]

«Այս ամենը ներման ենթակա չէ և մի օր գմփալու է, ինչի փլատակների տակ ոչ միայն կապիտուլյանտն է մնալու, այլ իրավապահ մարմինների տարբեր դեմքեր…». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սյունիքի համայնքների ղեկավարների դեմ սկսած իշխանական արշավն ավելի շատ ահաբեկչություն է հիշեցնում, քան վրեժ, վենդետա կամ զուտ փոքր մարդու քմահաճույք։ Այսպիսի գործողությունները աններելի են ու աններելի են ոչ այնքան քաղաքական, որքան միջանձնային մակարդակում։ Համարենք, որ սրանց հաջողվի այդ մարդկանց 1, 3, կամ 5 տարվա ազատազրկման ենթարկել, բա հետո՞։ […]

Հայկ Գրիգորյանը կազատվի Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից. նրան կփոխարինի Արգիշտի Քյարամյանը

Հայկ Գրիգորյանը կազատվի ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից: Նրա փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի Արգիշտի Քյարամյանը, ով նախկինում զբաղեցրել է Պետական վերահսկողական ծառայության պետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնները: Հայկ Գրիգորյանին քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու և այդ պաշտոնում Արգիշտի Քյարամյանին նշանակելու հարցերն ընդգրկված են ՀՀ կառավարության հուլիսի 12-ի նիստի օրակարգում:        

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի