07 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թուրքիա- Արեւմուտք ընդհանուր շահերի ոչ թե բախում, այլ համադրում պետք է սպասել․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արեւմուտքը խնդիր լուծող էր, թող ԵՄ անդամ Կիպրոսի հարցը լուծեր, որի 38 տոկոսը թուրքերը 47 տարի է օկուպացված են պահում։

Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածաշրջանային այցից հետո մեր երկրում ակտիվացել են պրոարեւմտյան տրամադրությունները,թե Եվրոպան կամ մեծ հաշվով Արեւմուտքը մեզ կսատարեն։

Նախ նշեմ, որ եթե ԵՄ-ն խնդիր լուծող էր, թող ԵՄ անդամ Կիպրոսի հարցը լուծեր, որի տարածքի 38 տոկոսը թուրքերը 47 տարի է օկուպացված են պահում։

Եվ երկրորդ, նախօրեին Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է Աֆղանստանում սատարել ԱՄՆ-ին ու NATO-ին։

Հետեւաբար Թուրքիա- Արեւմուտք ընդհանուր շահերի ոչ թե բախում, այլ համադրում պետք է սպասել ու սին հույսեր չկապել Արեւմուտքից գործուղված «փրկիչների» հետ։

Հ.Գ. Մեր դժբախտությունների համար մեղավոր են ոչ թե բոլորը, բացի մեզնից, այլ նախ և առաջ մենք, և մեր փրկությունն էլ մեր մեջ պետք է փնտրել»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ