«Իրական զինվորականին հատուկ լռելյայն եկաք, մեր պետության սահմաններն ընդլայնեցիք, լռելյան էլ մեկնեցիք, բայց սպասում ենք Ձեր շռնդալից վերադարձին, պարո՛ն գեներալ»․ Տավուշի թեմ
Սիրելինե՛ր, Լրանում է Տավուշում հուլիսյան հաղթական մարտերի մեկ տարին։ Անցյալ տարի այս օրերին մեր Հայրենիքի հյուսիսային սահմաններում մենք ականատեսը եղանք Բանակային երրորդ կորպուսի վարած փայուն, գրագետ, կազմակերպված մարտերին՝ պրոֆեսիոնալ, պատվախնդիր, անզիջում, հայրենանվեր, Քրիստոսի կողախոց Գեղարդի անսահման սերն ունեցող գեներալ Գրիգորի Խաչատուրովի բացառիկ հրամանատարության ներքո Տավուշում ծառայող շարքային զինվոր ու սպա, շինական ու ուսուցիչ, մանուկ ու […]





































