24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արմեն Գրիգորյանը նշանակվել է ԱԳ նախարարի 1-ին տեղակալ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով` Արմեն Գրիգորյանին ազատել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում: Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության […]

Սա բարդացելու է Ռուսաստանի գործը, հեշտացնելու Թուրքիայինը. սա է գլոբալ պլանը. Սուրեն Սարգսյան

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տարածաշրջանում տեղի են ունենում մեծ վերադասավորումներ, իսկ Հայաստանում տեղի է ունենում գլոբալ կոնվերտացիա: Այս ամենի վերջնանպատակն է Ռուսաստանին Հայաստանից՝ հետևաբար նաև տարածաշրջանից հանել և Հարավային Կովկասի «նայող» նշանակել Թուրքիային: Չէ, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն չեն նայելու տարածաշրջանը, այլ իրենց դաշնակից Թուրքիան: Թուրքիան արդեն «նայում է» Վրաստանին (չնայած այստեղի հեղափոխությունը […]

Փաշինյանն այցելել է ԱԳՆ. «Հրապարակ»

Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԱԳՆ՝ վարչությունների պետերի հետ քննարկելու ԱԳ նախարար-փոխնախարարների հարցը։ Ըստ մեր աղբյուրի, արդյունքում որոշվել է, որ գոնե 2 փոխնախարարի պաշտոն զբաղեցնելու են դիվանագետներ, ընդ որում՝ ոչ այնքան հայտնի եւ ոչ այնքան հեղինակավոր։ Մեզ ասացին, որ ընտրությունը կանգնել է երկու Տիգրանների՝ Տիգրան Սեյրանյանի եւ Տիգրան Մկրտչյանի վրա։ Տիգրան Սեյրանյանը, […]

«Իմ քայլը» խմբակցության ներսում թեժ քննարկումներ են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի  տեղեկություններով՝ ԱԺ առողջապահության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար «Իմ քայլը» խմբակցության ներսում թեժ քննարկումներ են: Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը տարբեր տեղերում հայտարարում է, որ ինքը մանդատ է ստանալու եւ դառնա հենց այդ հանձնաժողովի նախագահը: Սակայն խմբակցությունն ամենեւին էլ կողմ չէ այդ տարբերակին, եւ ներքին քննարկումների ժամանակ ասվել է, […]

Ադրբեջանցիները հայկական դրամ են վաճառում. «Հրապարակ»

«Պատերազմից հետո ակտիվ քննարկվում էր Շուշիի բանկերում մնացած փողերի հարցը։ Նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում արված լուսանկարներում բազմաթիվ ինկասացիոն ավտոմեքենաներ էին երևում, և համոզմունք կար, որ մերոնք ավելի ժրաջան տեղափոխում են դրամական միջոցները, քան արվեստի գործերը։ Այժմ լուրեր կան, որ ադրբեջանցիները հայկական դրամի վաճառքով են զբաղված՝ 100 հազար դրամը վաճառում են 100 դոլարով։ Արցախի մեր աղբյուրը […]

Աննա Հակոբյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվի. «Իրավունք»

«Տեւական ժամանակ է՝ լայնամասշտաբ քննարկումներ են ընթանում այն մա­սին, որ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի դեմ քրեական գործ հարուցելու նախադրյալներ կան: Ըստ որոշ իրա­վապաշտպանների՝ Հակոբյանի՝ բունկե­րում լինելու եւ անհասկանալի գործունե­ություն ծավալելու վերաբերյալ հատուկ քայլեր պետք է ձեռնարկի ոչ միայն Քննչական կոմիտեն, այլեւ ԱԱԾ-ն: Պա­տերազմից ավելի քան 10 ամիս անց, ի վերջո, հարուցվե՞ց քրեական գործ, թե՞ […]

Շուշիի մոտակայքում հրաձգություն է եղել. Արցախի ՄԻՊ

Շուշիի մոտակայքում քիչ առաջ արձանագրված հրաձգության դեպքի առթիվ կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Շուշիի մոտակայքում քիչ առաջ արձանագրված հրաձգության դեպքի առթիվ կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը: Ինձ տեղեկացրեցին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային […]

Դավիթ Հարությունյանը՝ Փաշինյանի կիսահրաժարականի մասին. Սահմանադրությունն իրավունքի նկատմամբ նման ծաղր չի ենթադրում

Սահմանադրությունը սեփական շահերի համար իրավունքի նկատմամբ նման ծաղր չի ենթադրում: Այս մասին Սահմանադրական դատարանի նիստին ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով դատավոր Վահե Գրիգորյանի հարցին, թե ինչու է դաշինքը կարծում, որ Փաշինյանն պաշտոնանկությունից հետո պետք է լքեր իր պաշտոնը եւ իրավունք չուներ պաշտոնակատար մնալ:   Գրիգորյանն իր հարցը նախորդեց ժողովրդի […]

Միջանցք՝ ոչ, բայց ճանապարհի հարց քննարկվում է, չի բացառվում՝ հենց Մեղրիով. Hraparak.am

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական եւ տրանսպորտային ապաշրջափակման հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբն ապրիլ ամսից ի վեր հանդիպում չի ունեցել։ Հանդիպումների շարքն ընդհատվել է՝ կապված սահմանային լարվածության հետ։ Անորոշ է, թե հաջորդ հանդիպումը երբ տեղի կունենա։ Ձեւաչափը, հիշեցնենք, եռակողմ է, երրորդ կողմը Ռուսաստանն է։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը գլխավորում է […]

Մասիսի քաղաքապետի եղբայրը կալանավորվել է

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը կալանավորվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը): Նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև երեք այլ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի առաջին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի