07 Հունիսի, Saturday, 2025
KFC

«Արթուր Թևոսյանից այս պատերազմը խլել է երկու որդիներին։ Տղաներից բացի ընտանիքն այլ զավակներ չունի»

Արմինա Դովլաթբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Արթուր Թևոսյանից այս պատերազմը խլել է երկու որդիներին։ Տղաներից բացի Թևոսյանների ընտանիքն այլ զավակներ չունի։

Վահե (1999) և Դավիթ (2001) Թևոսյան եղբայրները Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղից էին, մեկ տարվա տարբերությամբ էին զորակոչվել, ծառայում էին նույն զորամասի նույն վաշտում։ Ավագ եղբայրը՝ դիպուկահար, կրտսերը՝ գնդացրորդ։ Երբ վաշտը վերջին մարտական գործողությանն էր պատրաստվում, հրամանատարը հորդորում էր Դավիթին մնալ, բայց համոզել չի ստացվում․․․

Վահեն ու Դավիթը զոհվում են նույն օրը՝ 2020-ի հոկտեմբերի 11-ին, ՊԲ 3-րդ պաշտպանականի հերոսական 7-րդ հրաձգային վաշտի ողջ անձնակազմի հետ միասին։

2021 թվականի հուլիսի 28-ին Վահե և Դավիթ որդիների հետմահու «Մարտական խաչ» շքանշանները ստացել է հայրը։ Նա միակն էր այդ օրը, ով երկու անգամ մոտեցավ պատվո դրոշներին․․․ երկու անգամ՝ երկու որդիների համար․․․
Ներեք մեզ……»։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ