25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ադրբեջանն առաջ է քաշել ինչ-որ X պահանջներ, ինչի վերաբերյալ ենթադրաբար կա նախնական համաձայնություն». Վահե Հակոբյան

8–րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով շուրջ 3 ամիս ՀՀ տարածքում թշնամու գտնվելու փաստին՝ ասաց.

«Իշխանությունն առնվազն պետք է իշխանություն լինի, որպեսզի ինչ-որ քայլեր անի։ Այսինքն՝ այդ քայլերը դեռ մայիսի սկզբին պետք արվեին, երբ Ադրբեջանի ԶՈՒ-ն  ներխուժեց Սև լճի տարածք»

Պատգամավորը նկատում է՝ հիմա շատ դժվար է լինելու ադրբեջանցիներին ՀՀ տարածքից հանել․

«Իրենք առաջ են քաշել ինչ-որ X պահանջներ, ինչի վերաբերյալ միգուցե, ենթադրաբար կա նախնական համաձայնություն և ինչ-ինչ պատճառով այդ ենթադրաբար համաձայնությունը հիմա չի կատարվում: Իմ կարծիքով՝ դրանով է պայմանավորված վերջին ժամանակահատվածում ադրբեջանական ԶՈՒ-ի ակտիվությունը ՀՀ սահմանների վրա…»:

Հարցին՝ հանգուցալուծումն ինչպե՞ս եք պատկերացնում, Վահե Հակոբյանը պատասխանեց.

«Հանգուցալուծում չի լինի, քանի այս իշխանությունը երկրի ղեկի մոտ է…»:

Վերջում ընդդիրմադիր պատգամավորն ընդգծեց, որ իրենց անհանգստացնում է Ադրբեջանի Զինված ուժերի ակտիվությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ