24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԿԸՀ-ն Սահմանադրական դատարանում ընդունեց ընտրախախտումների փաստը

Սահմանադրական դատարանում ԿԸՀ-ն այսօր՝ հուլիսի 11-ին անդրադարձավ «Հայաստան» դաշինքի կողմից ներկայացված 109 ընտրատեղամասերում ստորագրությունների բացակայության խնդրին՝ արձանագրելով, որ նման խնդիր իսկապես եղել է, ընտրական ցոուցակներն օրենքով նախատեսված ժամկետներում հրապարակվել են, բայց եղել են թերի։ Այնուհետև ԿԸՀ ներկայացուցիչը նշեց, որ սքանավորումից հետո հրապարակվել են նաև բացակայող փաստաթղթեր, որտեղ ևս կան ստորագրություններ։ Դրան ի պատասխան՝ «Հայաստան» դաշինքի […]

Սյունիքի համայնքապետերի նկատմամբ քրգործերով իրականացվող այսպիսի լկտիությունը ՀՀ պատմության մեջ անկրկնելի է. փաստաբան

Վստահաբար կարող եմ ասել՝ Սյունիքի համայնքապետերի նկատմամբ քրեական գործերով իրականացվող այսպիսի լկտիությունը ՀՀ իրավական պատմության մեջ անկրկնելի է, այն նույնիսկ գերազանցում է վերջին երեք տարիների ընթացքում այսօրվա իշխանության սահմանած ապօրինության ռեկորդները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը: «Ինքս անձամբ տեսա, թե իրավապահ մարմինների կողմից ինչ է կատարվում Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի […]

Ահազանգ․ ոստիկանները ահաբեկում են որոտանցիներին

Որոտանցիները պատմում են, թե ինչպես են իրավապահները փորձել սպառնալիքով ցուցմունք կորզել վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանի դեմ։ Ասում են՝ թե չազատեն գյուղապետին, ստիպված կլինեն փակել ճանապարհները։ Մանրամասները՝ տեսանյութում։

Ջրի հարցը չեն լուծում, որ Մեղրիով միջանցք տա՞ն․ բողոքի ակցիա Շվանիձորում

Մեղրու Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր բնակավայրում գյուղացիները բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք պահանջում են իրենց ոռոգման ջուր տրամադրել, ասում են, որ 20 օր է, ինչ ոռոգման ջուր չի տրամադրվել այս համայնքներին։ «Սյունիք» ՋՕԸ պետը հավաքվածներին վստահեցրեց, որ մարդիկ արդեն հուլիսի 11-ին ջուր կունենան, իսկ հավաքվածները խոստացան՝ ջուր չունենալու դեպքում միջպետական մայրուղին կփակեն։ «Հովհաննիսյան Ալիկի հողերը օվկիանոսի […]

Հանրապետականը չի համակերպվել այս իրավիճակի հետ, և վերստին հայտարարում է, որ Արցախի հարցը լուծված չէ. Հայտարարություն

Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։  Այս մասին հայտարարություն է  տարածելՀՀԿ Գործադիր Մարմինը: «Նիստի ընթացքում առաջնահերթ կարգով քննարկվել է երկրում ստեղծված հետընտրական իրավիճակը։ Կուսակցությունը վերահաստատել է վերջին խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր դիրքորոշումը։ Հայաստանի վերջին արտահերթ ընտրությունները չեն հանգուցալուծում առկա խորքային ճգնաժամը: Տարածաշրջանային […]

Հայաստանն ընկնելու է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից դե-ֆակտո լիակատար և կառավարելի շրջափակման մեջ․ Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «ՀՀ Տավուշի մարզում ԽՍՀՄ ԳՇ վերջին թողարկման քարտեզի հիման վրա «gps»-ային սահմանագծում անցկացնելու դեպքում ⚠️ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները, ըստ էության, ստորագրելու են կապիտուլյացիոն երկրորդ փաստաթուղթը՝ պետական հեղինակության գահավիժման և ազգային ինքնության քայքայման կանխատեսելի հետևանքներով, ⚠️ Ոսկեպար, Կիրանց, Ազատամուտ և Կայան գյուղերը Սյունիքի Շուռնուխ և Որոտան գյուղերի նման կիսվելու […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 150, մահվան՝ 3 նոր դեպք

10.07.2021-ի ժամը 11․00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 285 դեպք, որոնցից 217 587-ն` առողջացած, 4542-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3050 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 230 065 թեստավորում: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։ Երեկ կատարվել է 5553 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 150 նոր դեպք: Կա […]

Թավշյա ժողովրդավարություն, պողպատյա բռնապետություն․ «168 ժամ»

Երեկ Սահմանադրական դատարանը (ՍԴ) սկսել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած չորս ուժերի դիմումների քննությունը՝ կապված ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների հետ։ ՍԴ-ն իր որոշումը կայացնելու է 8-օրյա ժամկետում, այդ ընթացքում դատարանում պահպանվելու են բոլոր իրավական ընթացակարգերը, հնչելու են տասնյակ ելույթներ, ծավալվելու են բանավեճեր և այլն։ Բայց դրանք որևէ ազդեցություն չեն ունենալու ՍԴ-ի կողմից կայացվելիք որոշման […]

Մոտ 25 դեսպան ևս կփոխվի․ «Փաստ»

«Գործող իշխանությունների համար խնդրահարույց ոլորտներից մեկը միշտ էլ արտաքին քաղաքականությունն է եղել, իսկ հիմա ընդհանրապես բարձիթողի վիճակում է գտնվում ԱԳՆ-ն։ Քանիցս փաստել ենք այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի չի վստահում ոչ մեկին, իսկ արտաքին հարաբերություններին վերաբերող մի շարք կարևորագույն հարցերի մասին ԱԳՆ-ն, կարելի է ասել, նույնիսկ տեղյակ էլ չէր լինում։ Ի վերջո, դիվանագիտական կորպուսն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի