02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Նիկոլը ճիշտ էր, երբ ասում էր․․․»․ Միհրան Պողոսյան

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլը ճիշտ էր, երբ ասում էր՝ «…երկրում եղել ա ու կա կաստայական համակարգ, որն ինքն իրեն վերարտադրել է ու էսօր դա ամենալավը երևում է իրավաբանների վրա»։

Հիմա նստած մտածում եմ, թե ի՞նչը պետք է ստիպեր 64–ամյա դատավորին, ով շատ թե քիչ հարգանք ուներ, աշխատել է Կոտայքի, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի ու 2 անգամ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում, պաշտոնավարման մայրամուտին գործարքի մեջ մտել իշխանության հետ ու «պառկել» իշխանական մուրճի տակ, հլու հնազանդ սկսեր ձեռքով գործեր մակագրել «չվնգստացող» դատավորներին…

Ճիշտ եք, անձնական շահը, իսկ տվյալ դեպքում գործարքի արժեքը սեփական որդուն մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող (կալանք տվող) դատավորի հաստիքում նշանակելն է ու այդ կաստայական համակարգը վերարտադրելը…

 

Դուք զզվում եք անկախ իրավաբաններից, իսկ ԲԴԽ-ին խորհուրդ կտամ հրապարակել դատավոր դառնալու ողջ գնացուցակը…»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ