Ադրբեջանի հետ շփման բոլոր տարածքներում անվտանգության գոտի է անհրաժեշտ. ՄԻՊ գրասենյակը արտահերթ զեկույց է պատրաստել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արտահերթ զեկույց է պատրաստել Ադրբեջանի հետ շփման բոլոր տարածքներում անվտանգության գոտու անհրաժեշտության վերաբերյալ։ «Այցեր է կատարվել ՀՀ բոլոր սահմանային բնակավայրեր, մեկ տարի շարունակ անդադար մոնիթորինգ է իրականացվել Սյունիքում և Գեղարքունիքում։ Զեկույցում փաստերով ցույց են տրվել վտանգները, բերված են օբյեկտիվ ապացույցներ», – լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ […]





































