10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Սյունիքի անվտանգությունը խիստ սպառնալիքի տակ է հայտնվել. Տիգրան Աբրահամյան

Այս իշխանությունները մեր քաղաքացիներին խոստացել էին, որ ճանապարհի այդ հատվածով երթևեկելիս մեր քաղաքացիները որևէ խնդիր չեն ունենալու, կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Այդ հավաստիացումներից անցել են ամիսներ, վերջին հավաստիացումից՝ երկու ամիս։ Իշխանությունները իրենց հերթական քայլն արդարացնելու համար փորձում են թեման փոխել լավ ու վատ ճանապարհի, ներկայացնել, թե ինչպիսի ասֆալտաշինական աշխատանքներ են իրականացնում այլընտրանքային ճանապարհում, սա թեմայի հետ որևէ քաղաքական կապ չունի։ Այս ճանապարհը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել այն պատճառով, որ 2020 թվականի դեկտեմբերին նոյեմբերի 9-ի փաստաթղթին չհամապատասխանող դրույթներով Սանասարի և Կովսականի՝ այդ պահին հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները ապօրինի կերպով, բանավոր փոխըմբռնմամբ հանձնվել են Ադրբեջանին», – ասաց Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորը նշեց, որ դրա հետևանքով Սյունիքի անվտանգությունը խիստ սպառնալիքի տակ է հայտնվել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ