28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի կողմից յուրաքանչյուր դրական քայլ ադեկվատ արձագանք կստանա մեր կողմից. Բայրամով

Ադրբեջանը ադեկվատ պատասխան կտա Հայաստանի կողմից յուրաքանչյուր դրական քայլի՝ կապված սահմանազատման և սահմանագծման հարցի հետ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կատարցի պաշտոնակից Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ հանդիպմանը: «Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը հետհակամարտային ժամանակաշրջանում՝ միջազգային իրավունքի հիման վրա: Չափազանց կարևոր է […]

«ԳՇ-ին ժամանակ եմ տվել՝ իրավիճակին պատշաճ արձագանքելու և իմ մուտքը սահմանային այդ հատված թույլատրելու համար». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հոկտեմբերի 16-ին ֆեյսբուքյան գրառում էր կատարել և տեղեկացրել, որ «Սեպտեմբերի 22-ին դիմել եմ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին՝ տեղեկացնելով, որ որպես ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի մշտական անդամ՝ նպատակ ունեմ այցելելու սահմանագծի Սոթք-Խոզնավար հատված և ծանոթանալու տիրող իրադրությանը։ ԳՇ պետը օրենքի խախտումով չի արձագանքել գրությանս։ ԳՇ պետ Արտակ […]

Հայաստանը ձեռք է բերել 200 հազար դեղաչափ «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ

Հայաստանը ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը` 200 հազար դեղաչափ, հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Պատվաստանյութի ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում: Նշենք, որ «Սինոֆարմ» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից […]

Հակառակ Փաշինյանի առաջարկի՝ Ադրբեջանը ոչ միայն զորքը հետ չի քաշում, այլև բավականին ամրանում է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հոկտեմբերի 16-ին հայտարարել էր, որ դիմել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին՝ տեղեկացնելով, որ որպես ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի մշտական անդամ, նպատակ ունի այցելելու սահմանագծի Սոթք-Խոզնավար հատված և ծանոթանալ տիրող իրադրությանը։ ԳՇ պետը, օրենքի խախտումով, չէր արձագանքել Աբրահամյանի գրությանը, պատգամավորը նրան ժամանակ էր տվել՝ արձագանքելու համար։ […]

Փաստն անառարկելի է. մենք այլեւս պետություն չունենք․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Փաստն անառարկելի է. մենք այլեւս պետություն չունենք։   Հայաստանը լոկ այբբենական հիշատակում է, արարողակարգային դետալ, քաղաքական թյուրիմացություն ՄԱԿ-ի անդամ երկրների լատինատառ թվարկման մեջ Argentina-յի եւ Australia-յի արանքում։   Մենք պետություն այլեւս չունենք, ու դա ոչ միայն կապիտուլյանտ ոչնչության պատճառով է։ Պատճառն ավելի խորն է. պետությունները […]

Հայաստանի մաքրման գործընթացը սկսվում է սահմանապահ քաղաքներից. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Գորիս-Գյումրի՝ հարավ-հյուսիս․․․․   Հայաստանի մաքրման գործընթացը սկսվում է սահմանապահ քաղաքներից․․․․Հայ մարդը վերջապես սկսում է բաց աչքերով տեսնել իրականությունը, իսկ բաց աչքերով հայը ճիշտ է տեսնում եւ բռունցքվում է ընդդեմ իր հայրենիքի թշնամիների․․․   Մաքրվելու է մեր հայրենիքը․․․ Պարզապես պետք է զգոն լինել եւ […]

Ռուբեն Արամիչը լավ իրավաբան լինելուց զատ, նաև իր երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացի էր․ Ռոբերտ Քոչարյան

Ափսոսանքով տեղեկացա վաստակավոր իրավաբան Ռուբեն Սահակյանի մահվան մասին։ Նա, վստահաբար, մեծ հարգանք էր վայելում իրավաբանական համայնքում։ Ռուբեն Արամիչը լավ իրավաբան լինելուց զատ, նաև իր երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացի էր։ Ռուբեն Սահակյանի հիշատակը վառ կմնա իր հարազատների, նրան ճանաչողների սրտում։ Ռոբերտ Քոչարյան 18․10․2021թ․  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի