Իշխանությունը վերջնականապես կզավթի ԵՊՀ-ն. «Հրապարակ»
«Շաբաթ օրը` նոյեմբերի 6-ին, կայանալու է ԵՊՀ նոր ձեւավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Օրակարգում ներառված է 5 հարց՝ խորհրդի նախագահի եւ խորհրդի քարտուղարի ընտրություն, խորհրդի կանոնակարգի փոփոխություն, ռեկտորի նախկինում չկայացած մրցույթի չեղարկում, ռեկտորի նոր մրցույթի հայտարարում: Սակայն մինչ նիստը ամեն ինչ արդեն որոշված է, նիստը տեղի է ունենալու, որպեսզի խորհրդի անդամներն իշխանությունների կայացրած որոշումները դակեն: […]





































