15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 558, մահվան՝ 24 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 558 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 339 578-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 7631 է: Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք է գրանցվել: դեկտեմբերի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի […]

«Պահեստազորի սպաների» շարժումը պահանջում է անհապաղ ազատ արձակել Աշոտ Մինասյանին և Սյունիքի համայնքապետերին

Պահեստազորի սպաների» շարժումը դատապարտում է գործող իշխանությունների անօրինական և հակազգային գործունեությունը «Սիսական» ջոկատի հրամանտար, գնդապետ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) ձերբակալության կապակցությամբ, ասված է շարժման հայտարարության մեջ։  «Սյունիքը մեր դարավոր թշնամուն հանձնելու ազգադավ մտադրություններից չհրաժարվելով ամիսներ շարունակ անազատության մեջ է պահում Սյունիքի համայնքապետերին։ Իսկ հիմա իր վերջնական նպատակին հասնելու համար կալանավորում է թշնամու դեմ պայքարելու ունակ […]

Գործարարները անհրաժեշտ են համարում երկարաձգել թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքն առնվազն 5 լրացուցիչ տարով

Մանթաշով» գործարարների միություն» հասարակական կազմակերպությունը, «Ռեստորանների Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը երկարձգելու վերաբերյալ։ Ներկայացնում ենք այն ամբողջությամբ. «Մենք՝ ներքոստորագրյալ գործարարներս, անհրաժեշտ ենք համարում, որպեսզի ՀՀ կառավարության կողմից երկարաձգվի թուրքական ծագման ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներկրման արգելքն առնվազն 5 լրացուցիչ տարով՝ […]

Ինձ հետ կապված մեկ ասում են Ռուսաստանի լրտես է, մեկ ասում են՝ թեկնածու է. Ալեն Սիմոնյան

Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում մեկնաբանի այն հարցին, թե ռուսական լրատվամիջոցի հետ հայտնի հարցազրույցից հետո ՀՀ ԱԺ նախագահը վատթարացրել է հայ-ռուսական հարաբերությունները մեզ համար վտանգավոր ժամանակներում, Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Մեծ պետություններն ունենում են իրենց շահերը, բոլոր պետություններն ունեն իրենց շահերը, եւ մանկամտություն է կարծել, որ առաջնայինն Ալեն Սիմոնյանի այցի մեկ ժամ ավելի կամ մեկ ժամ […]

«Ըստ էության, շարունակվում է՝ Արցախն ազատագրող ոչ մի հերոս անպատիժ չի մնա՝ կապիտուլյանտի գաղափարա-քաղաքական օպերացիան…». Ռուբեն Հակոբյան

Քաղաքական գործիչ Ռուբեն Հյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանի ավագանի՛, բա չե՞ս ամաչում… Մեր օրերի տրագիկոմիզմն այն է, որ Երևանի ավագանին հրատապ կարգով Երևան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհում բոլոր ժամանակներում և բոլոր ղեկավարներին անխափան քծնած, այսօր էլ՝ հայտնի վիժվածքին արվեստագիտության դոկտորի բառամթերքով սոկրատեսացնող պնակալեզին, բայց ձերբակալվում է արցախյան երեք պատերազմներին, իսկ 44-օրյային՝ […]

Փաշինյանն իր հերթական թիմակցին կնշանակի դեսպան. «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հերթական թիմակցին՝ իմքայլական նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանին կնշանակի դեսպան։ ԱԳՆ մեր աղբյուրները խուսափում էին կոնկրետ երկրի անունը նշել, խոսք է գնում Իտալիայի, սկանդինավյան երկրների, անգամ Լիտվայի մասին։ Թեեւ Լիտվայում ընդամենը 8-9 ամիս առաջ է դեսպան նշանակվել՝ Արմեն Մարտիրոսյանը Հնդկաստանից տեղափոխվել է Լիտվա։ Ինչը նշանակում է, որ հոկտեմբերի 3-4-ին Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լիտվա […]

Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան տանդեմը հերթական օպերացիան է մտածել. «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան տանդեմը շարունակում է 44-օրյա պատերազմի պարտության մեղքը բարդել բանակի վրա․ նրանք հերթական օպերացիան են մտածել։ Օրերս ՔՊ համակիր-բլոգեր Ռոման Բաղդասարյանը, որը հունիսի 20-ի ընտրությունների օրը ՔՊ շտաբից հրապարակված լուսանկարում շատ մոտ կանգնած էր Արայիկ Հարությունյանի կողքին, սկանդալային հայտարարություն է արել գեներալիտետի մասին․ մեղադրել է արցախցի սպաներին ու գեներալներին՝ Մատաղիսում 200 մարդու սպանելու […]

ՀՀ բնակչության քանի՞ տոկոսի համար են անհասանելի ժամանցը, հանգիստը, անսպասելի ծախսերը, հագուստը. «Փաստ»

Վիճակագրական կոմիտեի՝ նախօրեին հրապարակած տվյալներով, Հայաստանում 2020 թ.-ին աղքատության մակարդակը գնահատվել է 27 %, որը 0,6 %-ով բարձր է 2019-ի ցուցանիշից: Սակայն, մասնագետների համոզմամբ, այս ցուցանիշը, ցավոք, չի արտացոլում իրական պատկերը: «Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ, այդուամենայնիվ, աղքատության մակարդակի աճն անգամ վիճակագրական ցուցանիշներով է էական, և սոցիալական խնդիրների […]

Պետական կառույցների աշխատակիցներին հրահանգված է ակտիվորեն աշխատել ՔՊ-ի օգտին. «Փաստ»

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանը Վանիկ Օհանյանին նշանակեց Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Շատ իրավաբանների համոզմամբ, այս որոշումը անօրինական էր, քանի որ օրենքի համաձայն, Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների դեպքում գործող քաղաքապետը պետք է պաշտոնավարեր այնքան ժամանակ, մինչև կգումարվեր նորընտիր ավագանու անդրանիկ նիստը: Շատերի կարծիքով, իշխանությունները նման քայլի գնացել են առաջին հերթին այն […]

Իշխանություններն անընդհատ հանրության և քաղաքական ուժերի հզոր ճնշման տակ պիտի լինեն. «Փաստ»

Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը ուշադրության է արժանի նաև այն կոնտեքստում, որ այդ հանդիպումից առաջ ակտիվորեն քննարկվում էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Իսկ նոյեմբերի 16-ին Հայաստանի տարածքում Ադրբեջանի ձեռնարկած հերթական ագրեսիան անմիջականորեն այս թեմայի հետ էր կապված։ Սոչիում եռակողմ բանակցությունների ավարտին հետևած հայտարարության ժամանակ Վլադիմիր Պուտինը, խոսելով ապաշրջափակման մասին, օգտագործեց «տրանսպորտային միջանցքներ» արտահայտությունը։ Հասկանալի է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի