16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Սերժ Սարգսյանը հարցում է պատվիրել. պատկերը բավականին ոգևորիչ է եղել․ «Հրապարակ»

Ազգային անվտանգության ծառայությունը, ինչպես նաեւ քաղաքական տարբեր ուժեր պարբերաբար հանրային կարծիքի ուսումնասիրություններ են իրականացնում, որպեսզի պարզեն քաղաքական ուժերի եւ Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշը։ Նման ուսումնասիրությունները, որպես կանոն, չեն հրապարակվում, դրանք ներքին օգտագործման համար են։ Մեր տեղեկություններով, վերջերս նման ուսումնասիրություն է կատարվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատվերով։ Հարցման արդյունքները գաղտնի են պահվում, բայց դրանց արդյունքներին ծանոթ […]

Իսկ գուցե գները բարձրացնելու միակ շահագրգիռ կողմը կառավարությո՞ւնն է. «Փաստ»

Հայաստանում օրեցօր թանկանում են առաջին անհրաժեշտության ապրանքները, ինչպես նաև ծառայությունները: Մարդկանց եկամուտները չեն ավելանում, իսկ ծախսերը մեծանում են մեծ պրոգրեսիայով: «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը չի բացառում, որ գնաճը կարող է ձեռնտու լինել հենց գործադիրին: «Խնդիրը հարկերի հավաքագրման տիրույթում է: Ներդրումներ, նոր բացվող ճյուղեր, նաև արդյունաբերություն չունենք, հետևաբար՝ հարկերի հավաքագրում չենք ունենում: Մյուս կողմից էլ՝ […]

ԱԳՆ-ն հերքում է․ Փաշինյանի Թուրքիա գնալը չի քննարկվում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ Հիշեցնենք, որ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին այցով կմեկնի Թուրքիա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին: «Փաշինյանը մարտին այցով […]

Ինչո՞ւ է ինքնաբացարկ հայտնել Ալեն Սիմոնյանը. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, ՔՊ-ում քննարկվող՝ նախագահի ամենահավանական թեկնածուներից մեկը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է եղել, ինչը բավականին ոգևորել է մի շարք պատգամավորների, քանի որ հույս են ունեցել, որ Սիմոնյանը կգնա ԱԺ-ից ու իրենց «օդերը» կբացվեն: Սակայն ԱԺ նախագահն, ի վերջո, «վշտացրել» է նրանց՝ ինքնաբացարկ հայտնելով: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Սիմոնյանը ՔՊ վարչության նիստի ժամանակ […]

Իշխանություններին մնար, Թուրքիան ամենամեծ սպառնալիք չէր էլ համարվի. «Փաստ»

Նախօրեին հրապարակվեցին Միջազգային հան ր ա պ ե տ ա կան ինս տ ի տու տ ի (International Republican Institute)՝ Հայաստանում անցկացված հերթական սոցհարցման արդյունքները, որոնք բավականին ուշագրավ են թե՛ մեր երկրում առկա տրամադրությունների, թե՛ դրանց վրա ազդող գործոնների վերլուծության տեսակետից: Հարցման արդյունքներում կան բավականին հետաքրքիր ցուցանիշներ, սակայն հատկապես հետաքրքիր է այն պատկերը, որ ստացվել […]

Փաշինյանը հրաժարվել է Արցախից. Մետաքե Հակոբյան․ «Փաստ»

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահի և բոլոր 5 խմբակցությունների ղեկավարների նախաձեռնությամբ «ԱՀ բռնազավթված տարածքների իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծ է դրվել շրջանառության մեջ: ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ զրույցում խոսել ենք նախագծի մասին, անդրադարձել նաև Արցախում առկա ներքաղաքական տրամադրություններին: Նախագծի անհրաժեշտության ու կարևորության մասին խոսելով՝ Մ. Հակոբյանը նախ շեշտեց. «Պետք էր ինչ-որ իրավական ակտ […]

Սրբի դեմքով այդ աղջնակը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանի իրավական բանդան. Ռուբեն Հայրապետյան

Նիկոլ Փաշինյանի իրավական գծով օգնական Աննա Վարդապետյանն այսօր լրագրողների հետ ճեպազրուցում անդրադարձել է 2021 թվականի մարտի 10-ին 168.am-ի հրապարակած սկանդալային ձայնագրությանը, որտեղ ակնհայտորեն երևում էր, որ իրավաբան օգնականը միջամտում էր գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ կազմված գործերի գրավոր նյութերի մեջ ուղղումներ կատարում, […]

«Արցախի ցավով, քո Շուշիից անհանգիստ գնացիր»․ հայտնիները՝ Արթուր Գրիգորյանի մասին

Ընկերների, գործընկերների համար ծանր է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի կորուստը։ Գրիգորյանը երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է այսօր։ Բազմաթիվ հայտնի մարդիկ գրառումներ են արել ի հիշատակ կոմպոզիտորի։ «Բախտ եմ ունեցել ճանաչել Արթուր Գրիգորիչին: Կարելի է անվերջ գրել` ինչ ենք պահպանել, ինչ ունենք նրա շնորհիվ… Պատմությունից ու արվեստից չջնջվող մարդ»,- գրել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։ «Հոգիդ թող […]

Ահա և փակվեց մի ամբողջ Էպոխա՝ երաժշտական ճաշակի, դպրոցի ու մեր ապրած կյանքի. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ գրել է. «Ահա և փակվեց մի ամբողջ Էպոխա՝ երաժշտական ճաշակի, դպրոցի ու մեր ապրած կյանքի: Անփոխարինելի էություն… Ուսուցիչ, մաեստրո… Արթուր Գրիգորիչ ջան… բարի ճանապարհ դեպի Լույսի աշխարհ… @manegrigoryan Մանե ջան, Գրիգորիչին միշտ կհիշեն, կմեծարեն, իր երաժշտությունը կապրի հավերժ.., բայց ձեզ կմնա անսպառ կարոտը(((…. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի