15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ընտրությունների արդյունքները պետք է սառը ցնցուղ լինեն թե ՔՊ-ի վերնախավի, և թե նրա առաջնորդի համար»․ Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության 36 համայնքներում տեղի ունեցան Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ընտրությունների նախնական արդյունքներով, համայնքների կեսից ավելում (ներառյալ նաև առավել խոշորներում՝ Վանաձոր, Աբովյան) դեռևս իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարտություն է կրել, որպես կանոն զիջելով այդ համայնքներում բարձր հեղինակություն վայելող, տարբեր ընդդիմադիր կամ չեզոք ուժերի։ Իշխող քաղաքական ուժի […]

«Ստացվում է, որ թշնամուն է հանձնվել բոլոր այն շրջանների ականապատ դաշտերի քարտեզները, որոնք մինչև այժմ պաշտոնական Երևանը հրաժարվում էր հանձնե». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հայաստանում պաշտոնապես ոչինչ չհայտարարվեց 10 ռազմագերիների վերադարձի առնչությամբ տեղի ունեցած բանակցությունների մասին Այս հարցադրումն առաջանում է, որովհետև Ադրբեջանից պնդում են, որ ՀՀ-ն իրենց է հանձնել ականապատ դաշտերի այն քարտեզները, որոնք մինչև այժմ չէր հանձնվել Ադրբեջանին։ Եթե չեմ սխալվում, ապա մինչև վերջերս, ՀՀ-ն հասցրել էր Ադրբեջանին հանձնել 3 շրջանների […]

«Իսկ ո՞վ կարող է փրկվել» (Ղուկ. 18:26)

«Իսկ ո՞վ կարող է փրկվել» (Ղուկ. 18:26),- մենք էլ Աստվածաշնչում նշված այս խոսքը կրկնում ենք հաճախ՝ փնտրելով պատասխաններ ու փրկվողներին վերագրելով կատարյալ հատկանիշներ: Ո՞վ իսկապես կփրկվի, ո՞վ կարժանանա գերագույն շնորհին, որով կարդարացվի իր ապրած երկրային կյանքը, կներվեն մեղքերը, որով կմոտենա Քրիստոսին: Փրկվողների շարքում, ինչպես պարզ է դառնում Սուրբ Գրքից, լինելու են հավատացողները՝ մարդիկ, ովքեր վստահել […]

Եղեգնաձորի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն պարտվել է, հաղթանակ է տարել Դավիթ Հարությունյանը

Եղեգնաձոր խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում հաղթանակ է տարել Դավիթ Հարությունյան» դաշինքը։ Դավիթ Հարությունյանի օգտին է քվեարկել ընտրողների 62 տոկոսը։ Եղեգնածոր խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր 6  ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Դավիթ Հարությունյան» կուսակցությունների դաշինքը (ԲՀԿ և ԴԱԿ), Հայ կառուցողական կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիրը»:   Աբովյանում ևս ՔՊ-ն պարտվել է ԲՀԿ-ին։

Հենց ընտրությունների կեղծման երկարամյա պրակտիկան է քայքայել 90-ականների սկզբին ձևավորվող պետական դիմակայունության համակարգը և հանգեցնել անվտանգային աղետներ. Նիկոլ Փաշինյան

Որքան էլ ակնհայտ է, որ մեր օրակարգի առաջնահերթությունները կապված են արտաքին մարտահրավերների հետ, այնուամենայնիվ պիտի արձանագրեմ, որ ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է եւ Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված, անդրադառնալով նախօրեին հանրապետության տարբեր համայքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գիտեմ եւ հասկանում […]

36 համայնքից ՔՊ֊ն համայնքապետ կարող է ունենալ միայն 15֊ում. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է դեկտեմբերի 5֊ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին՝ փաստելով, որ 36 համայնքից ՔՊ֊ն համայնքապետ կարող է ունենալ միայն 15֊ում։ Ստորև ներկայացնում ենք Իշխան Սաղաթելյանի դիտարկումը. Դեկտեմբերի 5֊ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքնում 36 խոշորացված համայնքից ՔՊ կարող է համայնքապետ ունենալ 15֊ում՝ (Վաղարշապատ, Արտաշատ, Մեծամոր, Արմավիր, Բաղրամյան, […]

Նիկոլը հասկանում է, որ իրեն խփելու են թուղթը ստորագրելուց հետո, բայց անգամ չստորագրելը իրեն չի փրկելու․ Աղասի Ենոքյան

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Նիկոլին խփելու են։ Նիկոլը արդեն սկսել է տերերին չենթարկվել ու քացի-քացի տալ, դրա համար էլ նա վստահելի չէ, արդեն ինքը պետք չի։ Նիկոլը հասկանում է, որ իրեն խփելու են թուղթը ստորագրելուց հետո, բայց անգամ չստորագրելը իրեն չի փրկելու, թուղթը սարքելու ձեւը կգտնեն։ Պլյուս՝ Նիկոլն իրենից անկախ շատ գաղտնիքների […]

Ես երբևէ չեմ կասկածել Մասիսի ժողովրդի հաղթանակին․ մոտ 1500 ձայնի տարբերություն կա․ Դավիթ Համբարձումյան

Ես երբևէ չեմ կասկածել Մասիսի ժողովրդի հաղթանակին։ Այս մասին Մասիսում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո, անդրադառնալով ընտրության նախնական արդյունքներին, ասաց Մասիսի քաղաքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։ «Այս հաղթանակն ինձ համար շատ մեծ կարևորություն ուներ, որովհետև Մասիսի համայնքի երիտասարդության 80 տոկոսը միացել էր այս պայքարին։ Թվերի տարբերությունը չեմ շտապի հրապարակել, բայց մոտավորապես 1500 ձայնի տարբերություն կա։ Մենք հաղթեցինք […]

Մասիսի 11/06 ընտրական տեղամասում «Դավիթ Համբարձումյան» դաշինքը ստացել է շուրջ 60 տոկոս ձայն

Մասիս խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում թիվ 11/06 ընտրական տեղամասում հաղթել է «Դավիթ Համբարձումյան» դաշինքը: Դաշինքը ստացել է 506 ձայն, մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 341 ձայն: Նշենք, որ մասիսում մրցակցում էր երկու ուժ՝ ՔՊ-ն եւ «Դավիթ Համբարձումյան» դաշինքը: Մասիս համայնքում ընտրություններին մասնակցել է 46,88 տոկոսը:

Արցախում հրազենային վիրավորումից 19-ամյա զինծառայող է մահացել․ ՊԲ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 5-ին ժամը 21:20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող 2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը :Դեպքի մանրամանսերը պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի