01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չէ, ժողովուրդ ջան, էլ նյարդեր չկան. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
« Նայեցի դրա պատասխանը «Հայաստանի»  պատգամավորի հարցին․․․Ե՞ւ․․․
Ինքը ասում ա՝ մատ էլ թափ կտամ, եթե պետք լինի՝ ուրիշ բան էլ․․․ Բա տղա չլինեի, ասեի, թե էդ մատը ուր մտցնի․․․
Հիմա ի՞նչ անենք, նստենք ու դրան քաղաքակիրթ, զուսպ պատասխանե՞նք․․․․Լո՞ւրջ եք ասում․․․․Երանի ձեր նյարդերին․․․
Մինչեւ ե՞րբ է դա նախկիններից կախված հոխորտալու, մինչեւ՝ ե՞րբ ենք մենք էս տականքությունը եւ բ-ի տղությունը հանդուրժելու․․․
 
Հենց ասում են դավաճան ես, հողերը տվել ես, Արցախի 75 տոկոսը տվել ես, գժված էլի նախկիններից է կախվում…
Հիմա, ո՞նց անեմ՝ հանգիստ ու քաղաքակիրթ, գրագետ ու զուսպ դրան պատասխանե՞մ, ես՝ նախկինս…թե՝ վերջապես սկսեմ օգտվել ավելի արդյունավետ եւ արդար միջոցներից․․․
Բա չասե՞մ՝ ճիճու․․․Բա չասե՞մ՝ ղզիկ․․․Իմ  եւ գրական եւ ժարգոնային եւ փողոցային եւ գրաբարյան հարուստ բառապաշարը այլ բառեր է հրամցնում, բայց բավ են բառերը, գործել է պետք․․․
Չէ, ժողովուրդ ջան, էլ նյարդեր չկան․․․
Գործելու ժամանակն է, էս անգամ գոնե դիպուկ լինենք․․․»:
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ