01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Իմ ղեկավարները երբևիցե չեն ասել հետ քաշեք զորքերը». Սեյրան Օհանյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանին՝ իր համար Սանասար է, ոչ թե Կուբաթլու

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանն այսօր անդրադարձավ երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին:

Նա պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, որը նշել էր,թե ընդդիմադիրրները թող պատասխանեն՝ ի վերջո, Սանասա՞ր է, թե՞ Կուբաթլու:

«Հայաստանն ու Արցախը երկար տարիներ՝ 1994 թվականի պայմանագրի ստորագրումից հետո, միասնական կուռ համակարգ են եղել և տնտեսության ոլորտում, և գյուղատնտեսության ոլորտում ու նաև անվտանգության ոլորտում, ու երբ կառուցվել է անվտանգության ամբողջ համակարգը, իմ ղեկավարները երբևիցե բանակցային շրջանակում չեն ասել՝ հետ վերադարձրեք կամ հետ քաշեք զորքերը, ընդհակառակը, իրենք ասել են՝ ամրապնդեք դիրքերը ու այդ դիրքերն ամրապնդվել են հետագայում բանակցային գործընթացում մեր շահերի պաշտպանության խնդիրներին իրականացնելու համար», – հայտարարեց Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ Արցախն ավելի մեծ տարածք է, քան նույն Արցախի Հանրապետությունը, քան նույն ԼՂԻՄ-ի տարածքն ու այդ տարածքները, որտեղ, այսպես կոչված, Կուբաթլուն է, 1933 թվականին է Կուբաթլուի բնակավայրը ստեղծվել, մինչև այդ հայկական տարածքներ է եղել:

 

«Ուղիղ 60 տարի հետո՝ 1993 թվականին, ի պատիվ Սանասարի՝ այդ բնակավայրը դարձել է Սանասար, գաղափարական առումով, հայենիքի ազատագրման առումով այն մեզ համար Սանասար է, 1993 թվականից հետո այն դարձել է Կուբաթլու ու տվել եք, թե հետ է վերադարձվել…այնպես որ՝ այդ բնակավայրերը իմ համար Սանասար են, որովհետև մարդիկ այդ հողերի համար պայքարել են, կյանք են տվել, թե ում համար է Կուբաթլու, հետագայում բանակցությունների ընթացքում այն հայտնի կլինի», – նշեց պաշտպանության նախկին նախարարը:

Բանակցային գործընթացին ոչ լիարժեք տիրապետելը, «Արցախը Հայաստան է և վերջ», «Ես չեմ կարող բանակցել Արցախի փոխարեն», հետո գնալ Արցախի փոխարեն փաստաթուղթ ստորագրել. այս ամենից է, ըստ Օհանյանի, օգտվել հակառակորդն ու սադրանք իրականացրել:

 

Նա նշեց, թե Շուշին ու Հադրութը հանձնվել է. այստեղ ուրիշ տեսակետ չկա:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասաց, թե Նիկոլ Փաշինյանը պարտավոր է անձնական օրինակ ցուցաբերել, պարտավոր է ցուցաբերել հանդուրժողականություն:

«Ինչո՞ւ խիստ արտահայտվելն ու վիրավորելը չի ցուցաբերվում թուրքերի նկատմամբ: Չի կարելի նման անհանդուրժողականություն ցուցաբերել: Որևիցե մեկը չի կարող կպնել մեր արժանապատվությանը, թույլ չենք տա կպնել մեր արժանապատվությանը, վիրավորական խոսքերն անընդունելի են, ես չեմ ուզում իջնել այդ մակարդակի», – ասաց Սեյրան Օհանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ