Անում ենք ամեն ինչ, որ լեգիտիմացնենք ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը և անիրատեսական դարձնենք ապառազմականացված գոտու ստեղծումը․ ՄԻՊ Թաթոյան
Ադրբեջանական իշխանությունների ատելության, թշնամանքի քաղաքականության արտացոլումը տեսնում ենք այն խախտումներում, որոնք ադրբեջանական զինված ծառյողները թույլ տալիս մեր սահմանային բնակիչների նկատմամբ, այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Հայ բնակիչների սեփականության իրավունքների խախտումներ, կրակոցներ, մարդկանց առևանգում, խոչընդոտում գյուղատնտեսական աշխատանքներին, անձնական կյանքի գաղտնիության կոպիտ խախտումներ՝ ադրբեջանական տեսախցիկներով հայ բնակիչներին վերահսկելու միջոցով, գյուղերին հումանիտար ու մեկուսացման խնդիրների […]





































