14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Վլադիմիր Զելինսկին նոր ուղերձ է հղել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է աշխարհի բոլոր հրեաներին՝ Կիևում Բաբի Յարի կոչվող վայրի ուղղությամբ ռուսական զինուժի հրթիռային հարձակման պատճառով։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է չորեքշաբթի՝ մարտի 2-ին, գրում է korrespondent.net-ը։

Բաբի Յարն այն վայրն է, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ գերմանական զորքերի կողմից Ուկրաինայի օկուպացիայի ընթացքում, իրականացվել են քաղաքացիական բնակչության՝ հիմնականում հրեաների, գնչուների, ինչպես նաև խորհրդային ռազմագերիների զանգվածային մահապատիժներ նացիստների և ուկրաինացի կոլոբորոցիոնիստների կողմից:

Զելենսկին հիշեցրել է, որ Բաբի Յարը Կիևում առանձնահատուկ վայր է, աղոթավայր, նացիստների կողմից սպանված 100 000 մարդկանց հիշատակի վայր։

«Դուք երկրորդ անգամ եք սպանում Հոլոքոստի զոհերին»,- ասել է Զելենսկին։

«Շատ կարևոր է, որ հենց հիմա դուք՝ միլիոնավոր հրեաներ ամբողջ աշխարհում, չլռեք, քանի որ նացիզմը ծնվում է լռության մեջ։ Ուստի, բղավեք խաղաղ բնակիչների սպանությունների մասին, բղավեք ուկրաինացիների սպանությունների մասին», – հորդորել է Զելենսկին։

 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ