23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ցանկացած Սահմանադրություն կարելի է կարդալ վահագնհովակիմյանական լոգիկայով, կստացվի, որ հայրենիքին դավաճանելը, հող վաճառելը թույլատրելի արարքներ են». Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ ՀՀ նախագահի այն թեկնածուն, որը հայտարարում է, թե ինքը բոլորի նախագահն է, իրավունք չունի ասելու, որ ՔՊ քաղաքական թիմի անդամ է, առավել ևս, որ այդ հայտարարությունը որևէ մեկին պատիվ չի բերում։

«Ընդդիմությունն ինչպես հայտարարել էր, մեր գլխավոր նպատակը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, և եթե այդ հրաժարականի համար անհրաժեշտ լինի որևէ ձևով ներգրավելու Վահագն Խաչատուրյանի գործառույթները, ապա մենք դա սիրով կանենք։ Նա պետք է որոշի՝ ուզում է պատմության ճի՞շտ, թե՞ սխալ կողմում լինել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ-ում այս պահին գործող Սահմանադրությունն առնվազն վերջին տարիների ընթացքում ապացուցեց, որ ճգնաժամային իրավիճակներում ապահովում է երկրի փոքրիշատե անդառնալի ցնցումների գնալը։

«Շատ ավելի լավ կլիներ, որ պատերազմին հաջորդող շրջանում այս խունտան այլևս իշխանության չլիներ, բայց զուտ պետականաշինության առումով այս Սահմանադրությունն առնվազն երկու անգամ ապացուցեց, որ կրիզիսային իրավիճակում կարողանում է որոշակիորեն պահպանել պետական ինստիտուտների աշխատանքը։

Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխության գործընթացին, նախ՝ 10 տարվա ցիկլ է ենթադրում Սահմանադրությունների փոփոխության համար, և ես չեմ համարում, որ այս համադրությամբ պետական ինստիտուտներն այնքան են հասցրել աշխատել, որ կարողանան բացահայտել Սահմանադրության այս կամ այն թերությունները։ Ցանկացած Սահմանադրություն կարելի է կարդալ վահագնհովակիմյանական լոգիկայով, և այդ պարագայում գուցե ստացվի, որ նույնիսկ հայրենիքին դավաճանելը, հող վաճառելը թույլատրելի արարքներ են»,- հավելեց Հայկ Մամիջանյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ