Հայաստանը չի օգտագործում իր դիվանագիտական ողջ ներուժը
Արցախում գազատարի պայթյունից միայն 16 օր անց Հայաստանի Հանրապետության իշխանությունները քաղաքական գնահատական են տալիս ստեղծված հումանիտար աղետին: Այսօրվա վիճակը չի ձևավորվել մեկ օրում, և հնարավոր զարգացումների և ռիսկերի մասին զգուշացվել է շատ ավելի վաղ։ Անցյալ շաբաթ Արմեն Գևորգյանը, որը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ է և որը դատարանի ապօրինի որոշումների պատճառով չի […]





































