23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խնդիրը մեզանում է, ավելի ճիշտ՝ մեր «աշխատանքային տետրի» բացակայության մեջ. ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել ենք Վեդիի ընտրությունների կամ աղամանների վրա. Աշոտ Ղուլյան. «Իրավունք»

Ի՞նչ նպատակ է հետապնդում թշնամին՝ կրկին փորձ անելով Արցախի տարածքային ամբողջականությունը խախտել: Ինչպե՞ս է Արցախում ընկալվում այն փաստը, որ Հայաստանի իշխանություններն այլեւս անթաքույց են հայտարարում, որ Ադրբեջանի ներկայացրած հինգկետանոց առաջարկը նրանց համար լրիվ ընդունելի է: Այս եւ այլ հարցերի մասին «Իրավունքը» զրուցել է Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ, ԱԺԿ կուսակցության ղեկավար, քաղաքական գործիչ Աշոտ Ղուլյանի հետ:

– Պարոն Ղուլյան, ի՞նչ նպատակ է թշնամին հետապնդում՝ այս անգամ խախտելով Արցախի տարածքային ամբողջականությունը: Որքանո՞վ նրա նպատակները կարող են իրականություն դառնալ՝ հաշվի առնելով առկա իրողությունները:

– Այստեղ որեւէ գաղտնիք չկա. թշնամին առանց դիվանագիտական հնարքների բացահայտ հայտարարում է իր նպատակների մասին եւ ամեն օր այդ ուղղությամբ իր «աշխատանքային տետրում» նշում է՝ «կատարված է»: Խնդիրը մեզանում է, ավելի ճիշտ՝ մեր «աշխատանքային տետրի» բացակայության մեջ է: Էլ չեմ խոսում հետպատերազմյան շրջանի համար անհրաժեշտ ռազմավարության ու դրա տակ մշակված ծրագրերի մասին, որոնց ցանկում կարելի է գրառում անել միայն պատերազմից հետո պահանջված սոցիալական ռեաբիլիտացիայի ծրագրերի դիմաց, այն էլ՝ «մասնակիորեն», հետգրության հետ: Ես չեմ կարծում, թե իմ ասածը նորություն է, այսօր այդ մասին խոսում են համատարած: Բայց հարցի հասցեատերը պետական համակարգն է, այն ինստիտուտները, որոնք ձեւավորված են հենց ժողովրդին հուզող հարցերին պատասխաններ տալու եւ այդ ծրագրերն իրականացնելու նպատակով։

Մեր այսօրվա վիճակը արդյունք է 2020թ. նոյեմբերի 9-ին միանձնյա ու համաձայնեցված եռակողմ հայտարարության, որում բացակայում է հայկական կողմից՝ իր շահերը պաշտպանելու ցանկությունը: Հասկանալի է, թե ինչ իրավիճակում է այն համաձայնեցվել, բայց հենց այդպիսի իրավիճակում կարելի էր գոնե մեկ-երկու դրույթով երաշխավորել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը: Նույնիսկ այդպիսի նեգատիվ հիմքի վրա կարելի է աշխատել՝ իրավիճակը փոխելու նպատակ դնելով եւ ճանապարհային քարտեզ ունենալով: Իսկ մենք մեր ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել ենք Վեդիի համայնքապետի ընտրությունների վրա կամ էլ զբաղված ենք սեղանի աղամանների եւ ծխելն արգելելու խնդիրներով, այնպես, ինչպես որեւէ մտահոգություն չունեցող Դանիայում կամ Լյուքսեմբուրգում: Նրանց դեպքում դա լիովին հասկանալի է, նրանք չեն ապրում Ադրբեջանի ու Թուրքիայի հարեւանությամբ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ