06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պատերազմի հավանականությունը միշտ բարձր է եղել, իսկ ի՞նչ եք արել դուք. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմությանը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարեց, որ Հայաստանը պատմության առաջին օրվանից անվտանգության խնդիր է ունեցել։

«Սեպտեմբերի 27-ից այս կողմ պատերազմի հավանականությունը գրեթե նույնն է եղել՝ միշտ բարձր է եղել, իսկ ի՞նչ եք արել դուք, ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններ եք ներկայացրել», – դիմելով ընդդիմությանը՝ ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ ընդիմության օրակարգը հետևյալն է՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն ու զուգորդված խոսակցություն Ադրբեջանի ռազմական գործողությունների հետ։

«Ընդդիմադիր թևի գերակշիռ մասի խոսքը ինչ-որ զուգադիպությամբ համընկնում է ադրբեջանական բանակի գործողությունների հետ», – հայտարարեց ԱԺ նախագահը։

Ալեն Սիմոնյանն ասաց, թե ժողովուրդն ամեն ինչ տեսնում է ու ճիշտ գնահատական է տալիս։

«Դրա համար, երբ «զավթում են», պետք է մարդկանց հետ այնպիսի հարաբերություններ, այնպիսի քաղաքականություն կառուցել, որ հնարավորություն ունենալ մասնակցել ՏԻՄ ընտրություններին», – նշեց ԱԺ նախագահը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ