18 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թե՛ մենք, թե՛ Ադրբեջանը կբացենք ՀՀ-ի հետ մեր սահմանները, հարաբերությունները կկարգավորվեն․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական A Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Ադրբեջանը աջակցում է այդ գործընթացին։   «Պատերազմն ավարտված է, դրանից դասեր քաղել է պետք։ Կովկասում կայունության հաստատման համար քայլեր պետք է ձեռնարկվեն։ Թե՛ մենք, թե՛ Ադրբեջանը կբացենք մեր սահմանները։ Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն։ Ընտրությունից հետո դրական ազդակներից բացի […]

«Ադրբեջանաբրիտանական քիրվայությունը»․ Ալվինա Աղաբաբյան

Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանաբրիտանական քիրվայությունը․․․ «Հիմա էլ, Փառուխի ու Քարագլխի օկուպացիայի պայմաններում, Մեծ Բրիտանիան չի էլ թաքցնում իր ռազմավարական աջակցությունը [Ադրբեջանին], իսկ թե վարագույրներից այն կողմ ինչ ծավալի ու տեսակի իրական աջակցություն է տրվում, կարող ենք միայն գուշակել». գրել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Այո։ Ավելին՝ Մեծ Բրիտանիան իր ռազմավարական աջակցությունն […]

Ձերբակալվել է Անդրանիկ Փիլոյանը. ես սա ցավով եմ ասում. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի ձերբակալությունից: Նա ասաց, որ իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել արտակարգ իրավիճակների նախարարությունում. այս պահի դրությամբ կան ձերբակալված անձինք, ձերբակալվել է նաև նախարար Փիլոյանը: «Ես սա ցավով եմ ասում, շատ ցավալի փաստ է, իհարկե, մենք որևէ մեկի անմեղության կանխավարկածը չհարգելու իրավունք չունենք, բայց ես ուզում եմ […]

«Կարծում եմ բոլորդ կհասկանաք, թե ով է կանգնած Ադրբեջանի սադրանքների թիկունքում և ինչ նպատակների համար». Արթուր Թովմասյան

Արթուր  Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Լսեք Իսրայելի պետական գործիչ, դիվանագետ, «NATIV» հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Քեդմիին: Նա հստակ մատնանշում է, թե ում ազդեցության տակ է գտնվում Ադրբեջանը և ինչի համար է այս օրերին այսքան ակտիվ: Կարծում եմ բոլորդ կհասկանաք, թե ով է կանգնած Ադրբեջանի սադրանքների թիկունքում և ինչ նպատակների համար: Լսելով Քեդմիին […]

ՍՈՒ-30 ՍՄ-ները Հայաստան ներկրվելու օրվանից ՀՀ սահմանները ոչ մի անգամ չեն լքել. վարչապետ

Տեղեկությունը, թե Հայաստանը չորս ՍՈՒ-30 ՍՄ ինքնաթիռները տրամադրել է Ռուսաստանին Ուկրաինայում օգտագործելու համար, «աղաղակող ապատեղեկատվություն է», կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, թե ՍՈՒ-30 ՍՄ-ները Հայաստան ներկրվելու օրվանից ՀՀ սահմանները ոչ մի անգամ չեն լքել: «Նույն կերպ իբրև ճշմարտություն է հրամցվում նաև այն կեղծ լուրը, թե Հայաստանի տարածքով վարձկան ահաբեկիչներ են […]

Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց հայ ժողովրդին՝ խոսելով Արցախում ու Հայաստանում տիրող իրավիճակի մասին: Նա հիշեցրեց Անվտանգության խորհրդի վերջին նիստից հետո տարածված հայտարարութունը, ըստ որի՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ ու հարձակում ձեռնարկելու նպատակ ունի: Վարչապետն ասաց, թե այս հայտարարությունը լրացուցիչ հարցեր է առաջացրել, ըստ այդմ, հանդես կգա մի շարք պարզաբանումներով: «Ինչպես 2020 […]

Ոչինչ չի փոխվել, մեր այսօրվա խնդիրը նույնն է. վերականգնել, վերագտնել մեր միասնականությունը, նույն վճռականությամբ ու կամքով առաջ գնալ. Առուշ Առուշանյան

Երկարատև դադարից հետո կրկին վերադառնում եմ հանրային հարթակ, Facebook-ում գրել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։ «Սիրելի հայրենակիցներ, երկարատև դադարից հետո կրկին վերադառնում եմ հանրային հարթակ: Այս ընթացքում ոչինչ չի փոխվել, մեր այսօրվա խնդիրը նույնն է. վերականգնել, վերագտնել մեր միասնականությունը, նույն վճռականությամբ ու կամքով առաջ գնալ:  Խորին շնորհակալությունս եմ հայտնում բոլոր այն անձանց, ովքեր անմնացորդ նվիրումով […]

Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում մարտավարական իրադրությունը մնում է լարված. Շտաբ

Մարտի 30-31-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։   Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:   Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերն՝ ուղղված շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն:    Իրավիճակի զարգացումների վերաբերյալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի