22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ձերբակալվել է Անդրանիկ Փիլոյանը. ես սա ցավով եմ ասում. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի ձերբակալությունից:

Նա ասաց, որ իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել արտակարգ իրավիճակների նախարարությունում. այս պահի դրությամբ կան ձերբակալված անձինք, ձերբակալվել է նաև նախարար Փիլոյանը:

«Ես սա ցավով եմ ասում, շատ ցավալի փաստ է, իհարկե, մենք որևէ մեկի անմեղության կանխավարկածը չհարգելու իրավունք չունենք, բայց ես ուզում եմ արձանագրել, որ մենք հանրայնորեն ստանձնել ենք 0 հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ ու շատ կարևոր է, որ մենք այդ դիրքորոշումը պահենք», – ասաց ՀՀ վարչապետը:

Փաշինյանը նշեց, թե միայն օրիանական ուժի մեջ մտած դատավճռից հետո է կարելի որևէ արձագանք անել:

«Հաճելի չէ այս իրավիճակը, բայց օրենքի առաջ մեր բոլորի հավասարությունը շատ ավելի կարևոր է, համոզված եմ, որ նախաքննությունը կընթանա օբյեկտիվ, բոլոր մեղավորները կստանան օրենքով նախատեսված պատիժ, եթե ապացուցվի մեղավորությունը», – ասաց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ