20 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սպասվում է ձյուն եւ մառախուղ

Հանրապետության տարածքում փետրվարի 18-ին,  19-ի  գիշերը   շրջանների զգալի մասում  սպասվում են տեղումներ, տեղ-տեղ մառախուղ, 19-ի ցերեկը  առավելապես  առանց  տեղումների  եղանակ: Քամին հարավ-արեւմտյան 2-7 մ/վրկ, 18-19-ին առանձին վայրերում քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, լեռներում եւ լեռնանցքներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց: Երեւանում` փետրվարի 18-ին , 19-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն եւ մառախուղ,  19-ի ցերեկը առանց տեղումների […]

Ավտոճանապարհների վիճակը 15:45 դրությամբ

Փետրվարի 18-ին, ժամը 15.45-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի Ծիլքար գյուղի հատվածում առկա է  ձնաբուք, ցածր տեսանելիություն եւ քամու ուժգնացում: Փակ են Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա, Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհները եւ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ-Մարալիկ հատվածը, որտեղ նույնպես առկա է  ձնաբուք, ցածր տեսանելիություն […]

Կինը դանակով հարվածել է ու սպանել

Փետրվարի 18-ի գիշերը, ժամը 2.20-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղում սպանություն է կատարվել:   Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 1-ի սահմաններում, Նորամարգ գյուղի տներից մեկում, կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1966 թ, ծնված Իվետա Սարգսյանը խոհանոցային դանակով հարվածել է 1964 թ. ծնված Սամվել […]

ՀՀ ԶՈՒ տասնյակ մեքենաներ հայտնվել են ձնաբքի մեջ

Այսօր` ժամը 11.15-ին ԱԻՆ-ը ահազանգ է ստացել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի` Ծիլքարի հատվածում ձնաբքի հետևանքով խցանման մեջ է հայտնվել զինվորական շարասյունը: Այդ ամսին այսօր Henaran.am-ի թղթակցին հաղորդեց ԱԻՎ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Համգելդյանը: Նա տեղեկացրեց, որ խցանման մեջ են  հայտնվել հսկայական թվով մեքենաներ`23 միավորից բաղկացած զինվորական շարասյունը և մոտ 60 ավտոմեքենա: Հ.Համգելյանի խոսքով` 12:20-ի սահմաններում դեպքի […]

Դպրոցական օլիմպիադա ԵՊՀ-ում

Արդեն չորրորդ տարին է` Երեւանի պետական համալսարանը դպրոցականների համար կազմակերպել էր օլիմպիադա, որի հիմնական նպատակն է նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, նրանց ծանոթացնել իրենց նախընտրած ֆակուլտետներին: ‘’ԵՊՀ օլիմպիադա-2012’’-ին այս անգամ մասնակցում էին ավագ դպրոցների 12-րդ դասարանի աշակերտները: Ըստ առարկաների` յուրաքանչյուր դպրոցից օլիմպիադային կարող էր մասնակցել 2-3 աշակերտ: Օլիմպիադայի տեւողությունը չորս ժամ էր: Նշենք, որ օլիմպիադան անցկացվում […]

Մանվելն էլ “գեներալ” չէ. ԵԿՄ համագումարի հյուրերը շփոթվեցին

Երկրապահ կամավորականների միության  9-րդ համագումարի պատվիրակներն ու հյուրերը զարմացան, ապա շփոթված միմյանց նայեցին, երբ համագումար վարողը `ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին ներկայացնելուց ասաց ԵԿՄ նախագահ, զորավար Մանվել Գրիգորյան: Միայն երրորդ անգամից հասկացվեց, որ զորավարը` գեներալն է: Թերեւս ԵԿՄ-ում ռուսերենից թարգմանել են “գեներալ” բառը եւ ստացել “զորավար”:

Ով մեր լավը չի ուզում` հայ է…

Չնայած նրան, որ Բաքվում մեծ թափով շարունակվում են Եվրատեսիլյան նախապատրաստական աշխատանքները, եվրոպական մի շարք ԶԼՄ-ներ արդեն իսկ բացասական են արտահայտվել մրցույթը Բաքվում անցկացնելու վերաբերյալ: Ավելին, բացասական են տրամադրված նաև Ադրբեջանում գործող քաղաքական մի քանի ուժեր: Պետական վերնախավի կամակատարը հանդիսացող ադրբեջանական լրատվամիջոցները, բնականաբար, չեն տեղեկացնում այս մասին: Այնուհանդերձ, դանակը հասել է ոսկորին, ուստի ադրբեջանցի պաշտոնյաները մեկը […]

“Բարով տեսանք, տղերք…” երկրապահը աջակցում է “մարտական ընկեր” Սերժ Սարգսյանին/վիդեո/

Մարզահամերգային համալիրում այսօր կայացած  Երկրապահ կամավորանականների միության 9-րդ համագումարին  մասնակցեց նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: ԵԿՄ-ի պատասխանատուների խոսքով` քաղաքական կուսակցություններից ոչ մեկը հրավիրված չէ: Պատվավոր հյուրերի շարքում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա Սարգսյանը: Համագումարում քննարկվեցին  կազմակերպական հարցեր, ընտրվեց  ԵԿՄ նոր վարչություն: Մինչ համագումարի օրակարգին անցնելը պատվիրակներն ու հյուրերը դիտեցին տեսաֆիլմ, որը պատմում է Երկրապահ կամավորականների միության […]

Գորգի տակ դրամ մի պահեք

Փետրվարի 16-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Վերին Արտաշատ գյուղի 22-ամյա մի բնակչի: Պարզվել է, որ նա 2011 թ. դեկտեմբերի 28-ին, ժամը 22.00-ի սահմաններում, հյուրընկալվելով Նորաշեն գյուղի բնակիչներից մեկի տանը՝ ննջասենյակի հատակի գորգի տակից գողացել է 200.000 դրամ: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից  

Դաժան սպանությունից 8 տարի է անցել /վիդեո/

8 տարի առաջ այս օրը Հունգարիայում սպանվեց հայազգի Գուրգեն Մարգարյանը: Մարգարյանը Բուդապեշտում մասնակցում էր ՆԱՏՕ-ի կազմակերպած անգլերեն լեզվի դասընթացներին` “Համագործակցություն հանուն խաղաղության” ծրագրի շրջանակներում: Նրան կացնահարեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը, որը նույնպես մասնակցում էր այդ դասընթացին: Դաժան սպանությունը ցնցեց ոչ միայն հայերին, այլեւ ողջ միջազգային հանրությանը: Բուդապեշտի դատարանը 2 տարի շարունակվող դատական գործընթացի արդյունքում Սաֆարովին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված