20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

‘Սարդարապատ’ շարժման կոչը` հացադուլավոր Արտավազդ Վարդանյանին

‘Սարդարապատ’ շարժումը հաղորդագրություն է տարածել` կոչ հացադուլավոր Արտավազդ Վարդանյանին: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.

‘Սարդարապատ’ շարժման նախաձեռնող խումբը միանում է բազում քաղաքացիների հորդորներին կոչ անելով Արտավազդ Վարդանյանին, որը մայիսի 3-ից գտնվում է հացադուլի մեջ,  դադարեցնելու իր քաղաքացիական ակցիան:

Արտավազդ Վարդանյանի հացադուլի նպատակը ներկա քրեաօլիգարխիկ համակարգի պայմաններում ընտրությունների անիմաստության  փաստումն է եւ փակուղուց դուրս գալու այլ ելքերի որոնման կոչ է հասարակությանը: Այն համընկնում է ‘Սարդարապատ’ շարժման որդեգրած այլընտրանքային իշխանության ձեւավորման գաղափարի հետ: Նրա ուղերձը անցած օրերի ընթացքում շրջանառվեց եւ գտավ համապատասխան արձագանք մամուլում եւ սոցիալական ցանցերում:

Հակառակ վարչախմբի հակաօրինական եւ անմարդկային գործելակերպի, Արտավազդ Վարդանյանի հացադուլը իր առջեւ դրած խնդիրը լուծեց:

‘Սարդարապատ’ շարժումը վստահ  է, որ այլընտրանքային ուղու որդեգրումով մեր ժողովուրդը կձերբազատվի  ներկա արատավոր համակարգից’:

Henaran.am-ին հաղորդում են ‘Սարդարապատ’ շարժման լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ