22 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բաց նամակ Երեւանի քաղաքապետին

 “Փրկենք կենդանիներին”  ՀԿ-ն, “Դինգո” կամավորների թիմը և Երևան քաղաքի տարբեր համայնքներում բնակվող մի խումբ բնակիչներ բաց նամակ են հղել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որտեղ ասվում է. “Խնդրում ենք սույն նամակը չդիտարկել որպես վերջնագիր, այլ սոսկ բարի կամքի դրսևորում: Ձեզ դիմելու բուն պատճառն այն է, որ մենք քաջ գիտակցում ենք, որ ներկա լարված նախընտրական քաղաքական իրավիճակում […]

Լուրջ միջադեպ թուրք-սիրիական սահմանի վրա

Լուրջ միջադեպ է տեղի ունեցել թուրք-սիրիական սահմանի վրա: Կրակ է  արձակվել սիրիացի փախստականների ճամբարի վրա: Ինչպես տեղեկացնում է “Интерфакс”-ը, առնվազն 2 մարդ է զոհվել, 15-ը վիրավոր են: Ամենայն հավանականությամբ հարձակումն իրագործել են սիրիական զորքերը: “ИТАР-ТАСС”-ի տվյալներով` Թուրքիայի արտգործնախարարությունն արդեն խոստացել է պատասխան քայլեր ձեռնարկել, եթե Սիրիայի կողմից Թուրքիայի տարածքում կրկին կրակոցներ հնչեն: Արտգործնախարարությունը նշել է […]

“Նա իսկական տղամարդ է”. Տուլայի նահանգապետը` հայազգի գործարարի մասին /վիդեո/

Տուլայի մարզի բնակիչ, 52-ամյա ձեռնարկատեր Գեղամ Սարգսյանն ընտանիքի անդամներին պաշտպանելու համար խոհանոցային դանակով սպանել է 3 զինված հանցագործներին, որոնք ներխուժել են նրա տուն, իսկ 4-րդին հաջողվել է փախչել: Քննիչներն արդեն հայտարարել են, որ կարող է առաջ քաշվել անհրաժեշտ ինքնապաշտպանության փաստը: Ինքը` Գեղամ Սարգսայնն այժմ գտնվում է հիվանդանոցում` գանգաուղեղային եւ դանակահարության բազմաթիվ վնասվածքներով, տեղեկացնում է “Երկրամասը”: […]

Տաթեւի վանքի տակ` հնագույն բնակավայր. Իրավունք

“Իրավունք”-ի տեղեկություններով, Տաթեւի վանքի տարածքում` հողի տակ, մի հին քաղաք կա, որը, սակայն, դեռ չի ուսումնասիրվում, եւ որի համար հատուկ ՌԴ-ից պետք է հնէաբաններ գան Հայաստան: Թերթի հարցին, հնագիտության ինստիտուտի ավագ մասնագետ Բորիս Գասպարյանը ,մասնավորապես ասել է. “Այնտեղ կա բնակավայր, իսկ թե ինչ` դա դեռ ոչ մեկը չի պեղել, որ հասկանալի լինի: Ամբողջ հարցը նրանում […]

ԲՀԿ համամասնական ցուցակում 6 եզդի կա. Ազգ

Ըստ “Ազգ” օրաթերթի, թեպետ Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության, ապրում են 50 ազգության ներկայացուցիչներ, սակայն մեր երկիրը համարվում է մոնոազգային, քանի որ հայերը կազմում են բնակչության 97 տոկոսը: Եթե 1988թ. Հայաստանում ազգային եւ էթնիկ փոքրամասնությունների թիվը կազմում էր ազգաբնակչության 6,7 տոկոսը, ապա այսօր այդ թիվը նվազել է եւ կազմում է 2,3 տոկոս: Հայաստանում ամենամեծ համայնքը եզդիականն […]

ՀԱԿ-ում էլի կռիվ է. Ժամանակ

“Ժամանակ” օրաթերթի տեղեկություններով, Հայաստանի քաղաքագետների միության առաջարկած` ՀԱԿ-ի, “Ժառանգության”, ԲՀԿ-ի եւ Դաշնակցության կողմից ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբ ստեղծելու շուրջ Հայ ազգային կոնգրեսում համաձայնություն չկա: Մասնավորապես, ՀԱԿ-ի Կնետրոնական շտաբի նիստում, որին մասնկացել է նաեւ ՀԱԿ առջնորդ ԼԵւոն Տեր-Պետրոսյանը, “Հանրապետություն” կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը խիստ քննադատության է ենթարկել մարտի 1-ի պատասխանատու ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի, որ նույնն […]

ՕԵԿ-ը չի՞ անցնի նոր խորհրդարան. Երկիր

“Երկիր” օրաթերթի տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի նախկին խոսնակ Դավիթ Կարապետյանի փոխարեն դեռ նոր խոսնակ չեն նշանակել: ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակն այժմ ՕԵԿ մեծամասնական ցուցակով առաջադրված է որպես Աժ պատգամավորի թեկնածու եւ ՕԵԿ ցուցակում 8-րդ համարն է: Թերթի տեղեկություններով` ՀՀ ՊՆ մամուլի նոր խոսնակ չեն նշանակում, որովհետեւ հնարավոր են համարում, որ ՕԵԿ-ին չի հաջողվի […]

ԲՀԿ-ական քաղաքապետն ու դաշնակցական փոխքաղաքապետը իրար դեմ. Հայկական ժամանակ

Իջեւանում լուրեր են պտտվում, որ վերջին օրերին կոնֆլիկտ է ծագել ԲՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղալումյանի եւ նրա տեղակալի` դաշնակցական Սուրեն Մանուկյանի միջեւ: Այս մասին գրում է “Հայկական ժամանակ”-ը եւ ավելացնում, որ ըստ խոսակցությունների, քաղաքապետն աշխատակազմից պահանջել է աշխատել եւ քվեներ հավաքել “Բարգավաճ Հայաստանի” համար, ինչին ընդդիմացել է Սուրեն Մանուկյանը` ասելով, թե ինչպես կարող է աշխատել ԲՀԿ-ի […]

Ընտրությունը` քաղաքական ապաստանի առիթ. Հրապարակ

“Հրապարակ”-ը գրում է, որ բազմաթիվ մեր հայրենակիցներ նպատակ ունեն օր առաջ հասնել Եվրոպա և այնտեղ քաղաքական ապաստան ստանալ, ինչի համար հիմքեր են պետք: “ Ընտրությունները չափազանց լավ առիթ է քաղաքական հետապնդյալի կարգավիճակ ստանալու համար: Եվրոպա մեկնելու մտադրություն ունեցող անձինք դառնում են ընդդիմադիր թեկնածուի վստահված անձ, որպեսզի համապատասխան վկայական ստանան: Իսկ եթե այդ ընտրատեղամասում ինչ-որ արտառոց […]

Խմել են հանուն հաղթանակի, երգել է Շուշան Պետրոսյանը

Քիչ առաջ “Հարսնաքարում” ավարտվել է ՀՀԿ ակտիվի հանդիպումը կուսակցության առաջնորդ, երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Մոտ 600 կուսակցականներ բաժակ են բարձրացրել նախագահի, հաղթանակի համար, խմել են բանակի, ժողովրդի կենացը: Միջոցառմանը իր ակտիվությամբ աչքի է ընկել հատկապես Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով գյումրվա տրնգի է պարել: “Հարսնաքարում” էին նաեւ բոլոր մարզպետները, ինչպես նաեւ քաղաքային համայնքների հանրապետական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված