Անձրեւ եւ ամպրոպ
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի թույլ արտահայտված ցածր ճնշման դաշտով: մայիսի 12-14ին ցերեկն ամբողջ տարածքում սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 20-23մ/վրկ:
Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Առաջիկա օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի մի փոքր նվազում:
Մայիսի 13-ին և 14-ին hանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի թույլ արտահայտված ցածր ճնշման դաշտով: Հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում մինչև 20մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանի կնվազի 2-3աստիճանով:
Երևանում մայիսի 12-ից 14-ը մեծ մասամբ կդիտվի փոփոխական ամպամածություն, սակայն ցերեկային ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում 7-12մ/վ:
Այս գիշեր +13+15, մայիսի 12-ի ցերեկը +25+27, երեկոյան +20+22:
Մայիսի 13-ին օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով:
Henaran.am-ին հաղորդում են Meteo-tv լրատվական ծառայությունից