14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երկրապահի շարքերը դեռ “թամամ” են

Ըստ օրերս տարածված լուրերի, Երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարից հետո թվով 50 երկրապահ դիմում են ներկայացրել` միությունից դուրս գալու համար, քանի որ նրանք համաձայն չեն ԵԿՄ ընդունած հայտարարության հետ, ըստ որի  ԵԿՄ-ն աջակցելու է հանրապետության նախագահին` իր ծրագրերում: “Նման բան չկա, ոչ մեկը դուրս չի եկել, հնարովի լուրեր են: Տվեք գոնե մեկի անուն, որ դիմում […]

Դատապարտյալի ինքնասպանության հարցում պատասխանատվությունը կրում է արդարադատության նախարարությունը. Ա. Սաքունց

2012թ. փետրվարի 20-ին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվական կենտրոնից  հայտնել են, որ փետրվարի 18-ին, ժամը 05:00-ի սահմաններում մահացել է ՀՀ ԱՆ “Դատապարտյալների հիվանդանոց” քրեակատարողական հիմնարկում գտնվող 1960թ. ծնված  դատապարտյալ Հովհաննես Դոխոլյանը: Ըստ նախնական վարկածի, Դոխոլյանը հոսանքահարվելով ինքնասպան է եղել, իսկ մինչ ինքնասպան լինելը  թողել է գրություն, հայտնելով, որ ինքը զզվել է ապրելուց: Ի դեպ, Հ. Դոխոլյանը […]

Մաշտոցի այգու խնդրի լուծումը` ըստ բնապահպանների

Բնապահպան-ակտիվիստների պայքարը շատ արդարացի եւ օրինական պահանջ է, նրանց  միակ պահանջը առողջ շրջակա միջավայր ունենալն է: Այսօր հրավիրված ասուլիսին Մերի Խաչատրյանը բնապահպանների անունից ներկայացրեց Մաշտոցի այգու կառուցապատման շուրջ ծավալված հարցի լուծումը: Հիշեցնենք, որ Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները, ըստ քաղաքապետարանի` ժամանակավորապես տեղափոխվելու են Մաշտոցի այգի: Այս որոշումը չեն ընդունում բնապահպանները, ովքեր այգու տարածքում թույլ չեն տալիս […]

Ուզում են “կոտրել” Սյունիքի մարզպետին

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով` ՀՀԿ-ն չի կողմնորոշվում թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուի հարցում: Այն ընդգրկում է Սիսիան, Գորիս քաղաքներն ու տարածաշրջանների գյուղերը: Այստեղից պատգամավոր է ընտրվել Ալեքսանդր/Սաշիկ/ Սարգսյանը: Ըստ հավաստի տեղեկությունների նա այլեւս չի առաջադրվելու: Սյունիքի մարզպետարանին մոտ կանգնած մեր աղբյուրը նշում է, որ մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այս ընտրատարածքում ցանկանում է առաջադրել իր անգլերենի ուսուցչին: […]

Մայրենիի միջազգային օրն է

“ՅՈՒՆԵՍԿՕ”-ի որոշմամբ՝ փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենիի միջազգային օր։ Այս կապակցությամբ Հայաստանի Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ 2005-ին փոփոխություն մտցվեց “Տոների և հիշատակի օրերի մասին” օրենքում, և ՀՀ պետական տոնացույցում փետրվարի 21-ը հաստատվեց որպես Մայրենի լեզվի օր: Հայոց լեզվով կարելի է աստվածային մտածողությունն ըմբռնել, կարելի է Աստծո  հետ երկխոսել` […]

Ադրբեջանը շարունակում է ոտնահարել մարդու իրավունքները

“Amnesty International’ իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց` Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին` կապված կայանալիք “Եվրատեսիլ” մրցույթի եւ  դրա շրջանակներում մարդու իրավունքների խախտման հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ադրբեջանը միլիոններ է ծախսում` փորձելով ցույց տալ իրեն իբրեւ ժամանակակից եւ առաջատար երկիր: Սակայն իր անկախության 20 տարիների ընթացքում նրան չհաջողվեց իր քաղաքացիների համար ապահովել հիմնական ազատությունները: […]

Սիրիայում քաոսը շարունակվում է /վիդեո/

Սիրիական անվտանգության ուժերը կրակ են բացել նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգին  դեմ դուրս եկած ցուցարարների վրա Դամասկոսում, տեղեկացնում է “Reuters”-ը: Ակտիվիստներից մեկի վկայությամբ` հակակառավարական ակցիային մասնակցել է մի քանի հարյուր մարդ: Հանկարծ ամբոխին է մոտեցել մի ավտոբուս, որից դուրս են եկել անվտանգության ուժերի ոստիկանները եւ կրակ են բացել ամբոխի վրա: Միջադեպի արդյունքում 4 մարդ է տուժել: […]

Դժվարանցանելի ճանապարհները 10:00 դրությամբ

Փետրվարի 21-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Թալինի և Աշտարակի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, Շիրակ-Ջաջուռ, Գյումրի-Աշոցք-Բավրա, Գյումրի-Ամասիա, Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհները, իսկ Արագածի և Ապարանի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները ձնաբքի պատճառով հիմնականում փակ են:Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Արագյուղ-Բուժական ավտոճանապարհները: Կատարվում […]

Գյումրվա Վարդանիկը կառնավալում. Ժողովուրդ

Ռիո դե Ժանեյրոյում ընթացող կառնավալին մասնակցում է նաեւ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորած 9 հոգանոց պատվիրակությունը: Նրանք Բրազիլիա են մեկնել փետրվարի 16-ին` Սան-Պաուլո նահանգի, Գյումրու եղբայր Օզասկոի քաղաքապետի հրավերով`ամենամյա հայտնի կառնավալի ավարտից հետո քաղաքի հիմնադրման օրվան նվիրված տոնակատարությանը մասնակցելու համար: “Դե Վարդանիկն էլ որոշել է մի երկու օր շուտ մեկնել` ձեռքի հետ նաեւ կառնավալը տեսնելու […]

Առաջ, Հայաստան, մեջքիդ երկրապահ. Հայկական ժամանակ

Շաբաթ օրը Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցած Երկրապահ կամավորականների համագումարում, ըստ “Հայկական ժամանակ” օրաթերթի, ցուցադրվել է մի ֆիլմ, որտեղ խրոխտ տեքստի տակից ցուցադրվել են կադրեր Սերժ Սարգսյանից ու Մանվել Գրիգորյանից, մի երկու դրվագ եղել է Վազգեն Սարգսյանից, եւ ընդամենը մի ակնթարթ երեւացել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ֆիլմի վերջում էլ հնչել է մի երգ` հետեւյալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված