Henaran.am-ի խմբագրություն են դիմել թիվ 17/05 տեղամասից. բողոքում են կայքից
Ինչպես Henaran.am-ին տեղեկացրին “Արմենիա” հանրապետական բժշկական կենտրոնից, առավոտյան թիվ 6/18 ընտրական տեղամասի մոտակայքում վատացած կինը չի մահացել: Հիշեցնենք, որ լուրեր էին տարածվել, որ քվեարկելիս մի ընտրող է մահացել: 73-ամյա Վարսենիկ Բարյանը այժմ կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, բժշիկները ախտորոշել են գլխուղեղի կաթված եւ նրան արհեստական շնչառություն է այս պահին միացված:
Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց թիվ 6 ԸԸՀ նախագահ Արսեն Սողոմոնյանը, իրենց տեղեկատվության համաձայն` 6/18 ընտրական տեղամասում ոչ մի կին չի մահացել: “Այդ ՏԸՀ-ի նախագահը մեզ ասաց, որ կինը չի մտել ընտրատեղամաս, իրենց ընտրողը չի եղել, պարզապես թիվ 155 դպրոցի տարածքում նստարանի վրա նստած էր եւ վատացել է: Շտապ օգնությունը նրան տարել է Հանրապետական հիվանդանոց եւ մեր […]
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանն այսօր ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում խոսեց քրեակատարողական հիմնարկներում քվեարկության կազմակերպման մասին: Նրա խոսքով`համաձայն ԸՕ` կալանավորված անձինք յոթ կալանավայրերում իրավունք ունեն մասնակցել միայն համամասնական ցուցակների ընտրությանը: Այսպես` Նուբարաշենում 816 կալանավորներից քվեարկել են 799-ը, ընդհանուր թվով քվեարկել են 1073 կալանավոր: ‘’Քրեակատարողական հիմնակրներում նկատվել է ԶԼՄ-ների ակտիվություն, եւ դիտորդների պասիվ ներկայություն: Որեւէ խախտում […]
Ինչպես տեղեկացրել էր Henaran.am-ը, Հայ Ազգային Կոնգրես ֆեյսբուքյան օգտատերը հայտարարել էր, որ կիրակի, “ժամը 9.55` 24/26 տեղամասում ծեծի են ենթարկվել ՀԱԿ եւ ԲՀԿ վստահված անձինք: Կոտրել են ՀԱԿ վստահված անձ Նամալյան Ալավերդիի ատամները”: Ոստիկանությունը տարածել է մի նյութ, որով Ալավերդի Նամալյանը հերքում է ծեծկռտուքի փաստը:
http://iditord.org/ – վերադարձավ։ Կայքը շարունակում է հարձակման տակ մնալ, սակայն աշխատում է։
Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին տեղի ունեցած միջադեպից տուժած երիտասարդները, որոնք տարբեր աստիճանի այրվածքներով դեռ գտնվում են հիվանդանոցներում`չեն քվեարկել շրջիկ քվեատուփերով: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց առողջապահության նախարարի մամլո քարտուղար Շուշան Հունանյանը, գործող կարգի համաձայն, քվեարկության օրվանից 5 օր առաջ պիտի բուժհաստատություններում գտնվողների հայտերը ներկայացվեին: “Դեպքը տեղի է ունեցել մայիսի 4-ի երեկոյան, այսինքն` արդեն ժամկետը ավարտվել էր”,-ասաց տիկին […]
Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահեցմամբ ՀՀԿ-ն սովոր էր, որ ԲՀԿ-ն պետք է լինի իր կրտսեր գործընկերը, իսկ հիմա ԲՀԿ-ն ուզում է իր ուրույն տեղն ունենա խորհրդարանում: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին ՀՀ առաջին նախագահը հայտարարեց. “ՕԵԿ-ը եղել է ՀՀԿ-ի հպատակը ու կմնա այդպիսին, իսկ ՀՀԿ-ն իրեն զգում է որպես տիրող ուժ”: Քիչ առաջ միջկուսակցական միասնական շտաբի անդամներն անդրադարձան […]
“Gallup international association” այսօր էքզիթ-փոլ է անելու: Այս մասին պայմանագիրն այսօր ստորագրվեց “Արմենիա” հեռուստաընկերության եւ “Gallup international association” հետազոտությունների կենտրոնի միջեւ: Սոցիոլոգիական հարցումը կիրականացվի Երեւանում եւ ՀՀ մարզերում: Ուսումնասիրությունները հնարավորություն կտան պարզել մինչ արդյունքների պաշտոնական հրապարակումը, տեղեկանալ էկզիթ-փոլի արդյունքներին: Henaran.am-ը զրուցել է էքզիթ-փոլն իրականացնող հարցավարների հետ եւ հետաքրքրվել, թե մարդիկ արդյոք պատրաստակամ են պատասխանել հարցին, եւ […]
Ընտրակեղծիքներին ուշի ուշով հետեւող ֆեյսբուքահայերը հետեւում են նաեւ, թե ինչպես են ծախսվում ընտրակաշառքները։ “Ազգս ‘թարմ’ 10 000անոցներով ակտիվ առեւտուր է անում… կեսը մթերային խանութներից` տոպրակներով… կեսը վաղուց հավանած հագուստն է գնում` հագուստի խանութներից… այլանդակ իշխանավորներ… մի հատ դուրս եկեք, նայեք… ու մնացած կյանքը Դուք մնացեք այդ 10 հազարի հույսին…”,- գրառում է ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Ղազարյանը։ […]
























