11 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն իրար են “ուտում”. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանություն” թերթի աղբյուրների համաձայն, , առաջիկա ՏԻՄ ընտրություններում սեփական թեկնածուներով ներկայանալու հողի վրա Արագածոտնի մարզում իրար են “ուտում” տեղի դաշնակցական ու ՕԵԿ-ական դեմքերը: Ամբողջ խնդիրն այն է, որ չգիտես ինչու եւ ինչպես ոչ հայտնի մանր-մունր ՕԵԿ-ական դեմքերը որոշել են իրենց ուժերը փորձել հենց այն համայքներում ու քաղաքներում, որտեղ դաշնակցությունը քիչ թե շատ ձայներ ու որոշակի […]

Մեր երկրի հիմնական օրենքը 17 տարեկան է

Հայաստանի Սահմանադրությունը 17 տարեկան է: Մեր երկրի մայր օրենքն ընդունվել է 1995-ի հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2005-ի նոյեմբերի 27-ին՝  կրկին հանրաքվեով: “Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը եւ […]

Ձերբակալվել է ՊԵԿ “տեսուչը”

Ուղիղ մեկ ամիս առաջ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել էր, որ Երևանում արձանագրվել են դեպքեր, երբ ինչ-որ քաղաքացիներ, ներկայանալով որպես ՊԵԿ-ի աշխատակիցներ, փորձել են տնտեսվարող սուբյեկտներից գումար շորթել: ՊԵԿ-ը հայտնել էր, որ քայլեր են իրականացվում վերոհիշյալ քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ. մասնավորապես, կազմվել էր կասկածյալի ֆոտոռոբոտը և տրամադրվել հարկային տեսչություններին ու տնտեսվարող սուբյեկտներին: Հանցագործությունը կատարելու համար ՊԵԿ Օպերատիվ […]

“Ոսկե ծիրան”-ը` բջջայիներում

“Ոսկե ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի ցուցադրությունների ծրագիրը հասանելի կլինի նաեւ բջջային ցանցում: Այս մասին լրագորղների հետ հանդիպմանն ասաց կինոփառատոնի միջազգային բաժնի վարիչ Տաթեւ Մարտիրոսյանը։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բջջային հեռախոսների համար նախատեսված համակարգը՝ mobile application ծրագիրը ներբեռնել հեռախոս եւ ամբողջական տեղեկատվություն ստանալ ֆիլմերի մասին: ”Մշակվել է հատուկ բջջային ծառայություն, որը կընդգրկի փառատոնային ցուցադրությունների […]

Ֆրունզիկ, Մհեր, Գարսո, Գրիգոր աղա` ծնունդդ շնորհավոր

Դմբուզ Արսեն` “Նվագախմբի տղաներ”-ում, Գասպար` “Եռանկյունի”-ում,  Իշխան` “Մենք ենք մեր սարեր”-ում, Հայրիկ` “Հայրիկ”-ում. Գրիգոր Աղա` “Կտոր մը երկինք”-ում, Ամիրո` “Նահապետ”-ում եւ այսպես շատ դերեր էր կերտել անվանի դերասան Մհեր Մկրտչյանը: Սակայն տատս նրան հիշում էր “01-99” կարճամետրաժ ֆիլմից ու միշտ նրան Գարսո էր ասում: Այդպես էլ իմ մեջ էր տպավորվել Մհեր Մկրտչյանը: Հետո միայն պարզվեց, […]

Ժամկետանց ապրանքներ մայրաքաղաքի սուպեր-մարկետներում

Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչությունը Henaran.am-ի տեղեկություններով վերջին օրերին հերթական ստուգումներ է անցկացնում մայրաքաղաքի սուպեր-մարկետներում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ժամկետանց ապրանքներ հայտնաբերվել են “Սթար” եւ “Երեւան-սիթի” սուպեր-մարկետներում: Ի դեպ, ըստ գործող օրենքի ժամկետանց է համարվում նաեւ այն ապրանքանիշը, որի վրա կա արտադրման ժամկետը, բայց նշված չէ պիտանիության ժամկետը: Նշենք նաեւ, որ Henaran.am-ի հետ զրույցում “Երեւան-սիթի”-ի […]

Աջափնյակն անջուր կմնա

“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 9-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների, Աբելյան, Ջանիբեկյան, Արզումանյան, Առաքելյան, Էստոնական, Սիսակյան, Եղիազարյան, Լևոնյան, Հակոբյանց փողոցների, Լենինգրադյան փողոցի 32, 34, 36, 38, 40, 42 և Հալաբյան փողոցի 35, 37, 39 շենքերի ու հարակից  տարածքների ջրամատակարարումը: ՙ

Աղավնաձորում ամուսինը ծեծելով սպանել է կնոջը

Հուլիսի 3-ին, ժամը 10.30-ին, Աղավնաձոր գյուղի Առողջության կենտրոնից  ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր գյուղում սպանություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 3-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Աղավնաձոր գյուղում, տանը, վիճաբանության ժամանակ, 1962 թ. ծնված Յուրիկ  Բաբայանը  ծեծի է ենթարկել կնոջը` 1962 թ. ծնված Անահիտ Բաբայանին, դիտավորյալ փայտով հարվածել   գլխին և […]

Համատեղ նախաձեռնություն՝ ի օժանդակություն ազատազրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի զոհերին

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Գերմանիայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստոֆ Բրոյնիգը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որն ուղղված է ազատազրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի զոհերին իրավական օժանդակություն տրամադրելուն։ Հուշագրի շրջանակներում Գերմանիայի դեսպանության ներդրումը կազմում է 22. 300 եվրո, որն իր մեջ ներառում է շրջիկ իրավաբանների ներգրավում, որոնք իրավական խորհրդատվություն կտրամադրեն ազատազրկման վայրերում խոշտանգումների […]

ՊՆ փոխգնդապետը կալանավորվել է

ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի նկատմամբ հուլիսի 3-ի երեկոյան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: “Փաստինֆո” գործակալությանը ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի