“Ոսկե ծիրան-2012”-ի հաղթողները
Երեկ` հուլիսի 15-ին, “Ոսկե ծիրան” Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամները մամլո ասուլիսով ամփոփեցին փառատոնը եւ մրցութային ծրագրի արդյունքները: Եւ այսպես.
Լավագույն խաղարկային ֆիլմ
“Ոսկե ծիրան”
“Մշուշում”, ռեժ.` Սերգեյ Լոզնիցա, Գերմանիա/Ռուսաստան/Լատվիա/Նիդեռլանդներ/Բելառուս
“Արծաթե ծիրան”
Հատուկ մրցանակ` “Հեռվից սիրուն է երեւում”, ռեժ.` Անկա Սասնալ, Վիլհելմ Սասնալ, Լեհաստան
Ժյուրիի հատուկ մրցանակ
“Ամառ”, ռեժ.` Խոսե Լուիս Տորրես Լեյվա, Չիլի
Լավագույն վավերագրական ֆիլմ
“Ոսկե ծիրան”
“Հինգ կոտրված տեսախցիկ”, ռեժ.` Էմադ Բուրնաթ, Գի Դավիդի, Պաղեստին
“Արծաթե ծիրան” Հատուկ մրցանակ
“Տունդրայի գիրքը. պատմվածք Վուկվուկայի` փոքրիկ քարի մասին”, ռեժ.` Ալեքսեյ Վախրուշեւ, Ռուսաստան
Ժյուրիի հատուկ կարծիք
“Բախմարո”, ռեժ.` Սալոմե Ջաշի, Վրաստան/Գերմանիա
Լավագույն հայկական խաղարկային ֆիլմ
“Ոսկե ծիրան”
“Եթե Բոլորը”, ռեժ.` Նատալյա Բելյաուսկենե, Հայաստան
“Արծաթե ծիրան” Հատուկ մրցանակ
“Նանա”, ռեժ.` Վալերի Մասադյան, Ֆրանսիա
Լավագույն հայկական վավերագրական ֆիլմ
“Հայկական ռապսոդիա”, ռեժ.` Կասիանա Տեր-Հարությունյան, Սեզար Կանանյան, Գարի Կանանյան, Բրազիլիա
Կարճամետրաժ ֆիլմերի “Կորիզ” մրցույթ
“Ոսկե ծիրան”`
“Երբ մեռնենք գիշերը”, ռեժ.` Էդուարդու Մուրուտո, Բրազիլիա
Ժյուրիի հատուկ կարծիք
“Պատահական միջադեպի աննշան մանրամասները”, ռեժ.` Միխայիլ Մեստեցկի, Ռուսաստան
FIPRESCI-ի մրցանակ
“Գարնան առաջին անձրեւները”, ռեժ.` Սանո Սինձյու, Եռլան
Նուրմուհամբետով, Ղազախստան/Ճապոնիա
Էկումենիկ ժյուրիի մրցանակ`
“Եթե Բոլորը”, ռեժ.` Նատալյա Բելյաուսկենե, Հայաստան
Էկումենիկ ժյուրիի Հատուկ դիպլոմ`
“Ապագան ձգվում է հավերժ”, ռեժ.` Օզջան Ալփեր,
Թուրքիա
Հայաստանի Ազգային կինոակադեմիայի մրցանակ
“Տատիկին դաջվածքները”, ռեժ.` Սյուզան Խարտալյան, Շվեդիա
Բրիտանական խորհրդի մրցանակ`
“Հայկական ռապսոդիա”, ռեժ.` Կասիանա Տեր-Հարությունյան, Սեզար Կանանյան, Գարի Կանանյան, Բրազիլիա
Հայաստանի Ֆիլմարտադրողների միության մրցանակ`
‘Ֆիդելի հետ, ինչ Էլ որ լինի”, ռեժ.` Գորան Ռադովանովիչ, Սերբիա
“Հրանտ Մաթեւոսյան” մրցանակ`
“Վատ հայրը”, ռեժ.` Տիգրան Ավետիքյան, Ֆրանսիա