26 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համակարգիչներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի”ՙԷօռնեկյան՚” դպրոցին

Հոկտեմբերի 3-ին “Ֆրութֆուլ Արմենիա” հիմնադրամը “ՆՈՒՌ” (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագրի շրջանակներում XO  համակարգիչներ բաժանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի”ՙԷօռնեկյան՚” հանրակրթական դպրոցի տարրական դասարանների աշակերտներին եւ ուսուցիչներին, որով Հայաստանում մեկնարկեց արգենտինահայ բարերար Էդուարդո  Էօռնեկյանի նախաձեռնած ծրագիրը: Միջոցառումը բացվեց “Էօռնեկյան” հանրակրթական դպրոցի տնօրեն Յուրի Ջիլավյանի երախտագիտության խոսքով: Այնուհետեւ ներկաներին շնորհավորանքի խոսք ուղղեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության […]

Շառլ Ազնավուրը “Ոսկե ծիրան”-ի պատվավոր խորհրդի անդամ

“Ոսկե ծիրան” Երեւանի միջազգային կինոթառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը սեպտեմբերի 30-ին Ժնեւում հանդիպում ունեցավ աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե, երգահան, կինոդերասան, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, կապված հոբելյանական փառատոնի կազմակերպման հետ: Ազնավուրն իր համաձայնությունը տվեց ընդգրկվելու փառատոնի հոբելյանական Պատվավոր  խորհրդում: Նույն օրը, Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակի շենքում Հարություն Խաչատրյանին եւ  Շվեյցարիայում ՀՀ […]

Վարչապետը խոսեց գազի գնի շուրջ բանակցություններից

ՀՀ Էներգետիկայի նախարարարությունը  բանակցություններ է վարում իր ռուս գործընկերների հետ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի շուրջ: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` տեղեկացնելով, որ բանակցությունները դեռ չեն ավարտվել: Վարչապետից ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես հետաքրքրվեց, թե արդյո՞ք մինչեւ նախագահական ընտրությունները գազի գինը ՀՀ-ում անփոփոխ կմնա: “Կարո՞ղ եք երաշխավորել, որ առաջիկա […]

ՀՀ-ից ՌԴ զանգվածային արտագաղթը կբացառվի. Տիգրան Սարգսյան

ԱԺ –կառավարություն հարցուպատասխանի ժամին ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր “Ազատ դեմոկրատ” Ալիկ Արզումանյանը ՀՀ վարչապետին հարց ուղղեց ՌԴ էմիգրացիոն գործակալության կողմից  ՌԴ-ում համերկրացիների բնակեցման քաղաքականության մասին: Ալիկ Արզումանյանը ներկայացնելով ՌԴ օրենսդրության համապատասխան հոդվածը, նշեց, որ “համերկրացի” եզրույթի տակ հասկացվում են նաեւ նախկին ԽՍՀՄ-ում ապրող ժողովուրդները: “Վերջին չորս ամսվա ընթացքում ՌԴ է մեկնել մոտ հազար հինգ հարյուր […]

“Հարսնաքար”-ի դատական գործը դարձյալ հետաձգվեց

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության գործով հերթական դատական նիստը կրկին հետաձգվեց:  Վեց մեղադրյալներից Արման Բաղդասարյանի շահերի պաշպան Հովհաննես Հարությունյանի՝ փաստաբանական ծառայություններից հրաժարվելն էր: Նոր փաստաբանը Վաղարշակ Գեւորգյանը ողջամիտ ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար: Դատավորը դատական նիստը նշանակեց հոկտեմբերի 10-ին՝ Հիշեցնենք, որ հունիսի 17-ին, ժամը […]

Արագաչափերը սերտիֆիկացված են. ոստիկանության մայոր

‘Երևանում և Հայաստանի մյուս վայրերում տեղադրված բոլոր արագաչափերը սերտիֆիկացված են Չափագիտության ազգային ինստիտուտում’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման եւ վերլուծության բաժնի Տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության մայոր Արմեն Սարգսյանը` արձագանքելով ‘Աքիլլես’ կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հայտարարությանը, թե արագաչափերը սերտիֆիկացված չեն: Սարգսյանի հավաստմամբ` արագաչափերի սերտիֆիկացման կամ չափագրման հետ որևէ խնդիր չի կարող լինել: Ինչպես նշեց […]

Թարախապալար ԿԲ-ն խոչընդոտում է տնտեսության զարգացմանը. Հրանտ Բագրատյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում տեղադրել է ԱԺ-ում ԿԲ 2011թ. հաշվետվության լսումներին հաջորդած իր ելույթը: Որպես այդ ելույթին  ընդհանուր նախաբան պատգամավորը նշել է, որ այս հաշվետվություն կոչվածն ակնառու վկայությունն է այն բանի, որ ՀՀ բանկային համակարգը գտնվում է խորը ճգնաժամի մեջ։ ‘Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեցին ԿԲ 2011թ հաշվետվության լսումները։ Իմ ու ՀԱԿ […]

Վարչապետին վերադարձրեք, բերման ենթարկեք. Նիկոլ Փաշինյան

“Վարչապետին վերադարձրեք, բերման ենթարկեք, որ մենք հարցեր տալու հնարավորություն ունենանք, սենց չի կարելի, պիտի աշխատենք”,-քիչ առաջ ԱԺ ամբիոնից  2011 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ դիմելով ԱԺ նախագահությանը, հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Բանն այն է, որ հարցի հիմնական զեկուցող` ՀՀ վարչապետ  Տիգրան Սարգսյանը օրվա առաջին կեսին ներկայացնելով կատարողականի մասին իր ելույթը, […]

Դագաղները` որպես ընտրակաշառք

Հոնդուրասի քաղաքական գործիչները դագաղներ են բաժանում մարդկանց` որպես նախընտրական կաշառքներ, ինչպես նաեւ վճարում են սպանվածների հուղարկավորության համար: Կենտրոնական Ամերիկայում գտնվող այս ոչ մեծ երկիրը հայտնի է հանցագործության բարձր մակարդակով: “Univision” հեռուստաընկերության տվյալներով` 2011-ին Հոնդուրասում սպանությունների աննախադեպ ցուցանիշ է գրանցվել` 90 սպանություն` յուրաքանչյուր 100 հազար բնակչին: Սա մոտ 10 անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը: Ընդ […]

Բժշկություն, թե՞ բիզնես. “Քանկոր” սրտանոթային կենտրոնը հարստանում է անհույս հիվանդների վրա. “Չենք լռելու”

“Չենք լռելու”-ին է դիմել Մանվել Քեշիշյանը՝ պատմելով իր հոր հետ պատահած դեպքի մասին: Աշտարակում բնավող երիտասարդի հոր՝ Կարապետ Քեշիշյանի, առողջական վիճակը կտրուկ վատանում է սեպտեմբերի 23-ի ցերեկը: Շտապ օգնությունը հասցնում է հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվում է վերակենդանացնել մի քանի րոպե մահացածին: Այնուհետեւ մայրաքաղաքից հրավիրվում է ռեանիմոբիլ, որի բժիշկը վիճակը գնահատում է  ծայրահեղ ծանր, ապրելու հավանականությունը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի