07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ-ը ու ‘Ժառանգությունը’ բավականին լավ զրույց են ունեցել

‘’Ժառանգության’’ կենտրոնական գրասենյակում այսօր հանդիպել են ‘’Ժառանգությունն’’ ու ՀՅԴ-ը: ‘’Ժառանգությունից քաղաքական կոնսուլտացիային ներկա է եղել վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը, կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, իսկ ՀՅԴ-ից` պատգամավորներ Աղվան Վարդանյանն ու Արմեն Ռուստամյանը, ինչպես նաև Գմ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: ‘’Ներկայացվել են օրակարգային հարցերը կուսակցություններից, իրենք իրենց յոթ կետերը, մենք մեր մոտեցումները’’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը: Վերջինիս […]

Հացադուլավոր դատապարտյալն` աչքերն կարած սպասում է Հրայր Թովմասյանին

“Հրազդան” ՔԿՀ դատապարտյալ Հայկ Վաչեի Գալստյանը լրագրողներին խնդրում է այցելել իրեն։ Նա տարածել է հայտարարություն։ “20.11.2012-ին, այսպես կոչված, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հեռուստատեսությամբ խեղաթյուրել է իրականությունը՝ ասելով, որ ինքնախեղման դեպքերը պայմանավորված են անհիմն պատճառներով: Քանի որ իմ ծնողները ունեն նախագահի կողմից հրահանգ  “Հրազդան” ՔԿՀ-ից “Նուբարաշեն”  ՔԿՀ տեղափոխելու համար, ես դիմել էի բանտի ադմինիստրացիային այս հրահանգը […]

Կարմիր Խաչն այցելել է ՀՀ-ում գտնվող ադրբեջանցի գերիներին

Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի անդամները նոյեմբերի 20-ին այցելել են ՀՀ-ում գտվող ադրբեջանցի գերիներին: Henaran.am-ին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Աշոտ Աստաբաթյանը: Նրա փոխանցմամբ, այս պահի դրությամբ ՀՀ-ում պահվում են Ադրբեջանի երկու քաղաքացիներ`  մեկ նախկին զինծառայող եւ  մեկ քաղաքացիական անձ: Նշենք, որ Ադրբեջանում շարունակվում է պահվել հայկական 5 հոգանոց ընտանիքը:

Զրոյական օգուտ ՀԱԿ-ից

‘Ցանկացած կուսակցության ցանկացած կոնսուլտացիա իր մեջ պարունակում է PR տարրեր, դա միանշանակ է’,-Henaran.am-ի հետ զրույցում ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի կոնսուլտացիաների մասին նման տեսակետ հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:  Վերջինս դրանք PR տեխնոլոգիաներ է դիտարկում նաև այն պատճառով, որ այդ քաղաքական կոնսուլտացիաները սկսվեցին նախագահական ընտրությունների նախաշեմին: Իհարկե, սա չի նշանակում, որ դրանք միայն PR-ի կամ […]

Այսօր տեղի կունենա “Հայաստան” համահայկական հիմնադրամի 15-րդ հեռուստամարաթոնը

Այսօր` նոյեմբերի 22-ին, Երեւանի ժամանակով երեկոյան 8-ին, կմեկնարկի “Հայաստան” համահայկական հիմնադրամի 15-րդ հեռուստամարաթոնը: Հեռուստամարաթոնը կհեռարձակվի Լոս Անջելեսից: Այն հնարավոր կլինի դիտել արբանյակային հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ հետեւել համացանցի միջոցով:

“Հանրապետություն”-ը սատարում է Ստյոպա Սաֆարյանին

Ս/թ դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքի թիվ 1 ընտրատարածքում տեղի են ունենալու ՀՀ Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններ, որտեղ պատգամավորության թեկնածու է առաջադրվել, նաև ‘Ժառանգություն’ կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Լինելով Ազգային ժողովի նախորդ գումարման պատգամավոր, ծավալել է արդյունավետ գործունեություն` ինչպես օրենսդիր մարմնում, այնպես էլ հանրային կյանքում ու Եվրոպական կառույցներում,ակտիվորեն իրականացրել է քաղաքացիների ոտնահարված իրավունքներիպաշտպանություն: “Հանրապետություն” կուսակցությունը հայտարարում […]

Ոստիկանության պատասխանը սփուռքահայ գորածարարին

Հայաստանում իր հետ տեղի ունեցած խոշոր թալանի մանրամասները բացահայտելու համար ամենատարբեր պետական ատյանների աջակցությանը դիմող ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը օրեր առաջ նամակ էր ուղղել նաև ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Թեմայի վերաբերյալ  ոստիկանության հասարակայնության հետ  կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնության հարցմանն ի պատասխան նշել է հետևյալը. “Էդմոն Խուդյանի […]

Մեկ շաբաթում 3 երկրաշարժ է գրանցվել Հայաստանում

Նոյեմբերի 15-21-ը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ: Այս մասին հաղորդում է Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցը: Նոյեմբերի 17-ին 3 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է գրանցվել Աշոցք գյուղից 13 կմ հարավ-արևելք և 9 կմ հարավ: 3-4 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվում է Վայք քաղաքից 20 կմ հարավ-արևելք: Տարածաշրջանում […]

Ազգագրագետը չէր ներկայացել դատարան.պահանջում են նրա ներկայացուցչի լիազորությունները կասեցնել /լրացված/

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արսեն Բաբայանի նախագահությամբ նոյեմբերի 22–ին շարունակվեց  ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հայցի դատավարությունն ընդդեմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի: Հայցվորը  Հայրապետյանից պահանջում է ներողություն խնդրել իր արժանապատվությունն ու գործարար համբավը ոտնահարելու համար: Նշենք, որ նախորդ նիստում Խառատյանն ու նրա փաստաբանը կասկած էին ներկայացրել Ռուբեն Հայրապետյանի ստորագրության […]

Բոլորը գոռում էին` Լևոն նախագահ, Զոհրաբյանը` Ծառուկյան, իսկ Օսկանյանը…

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը երեկ գրանցել է ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի ևս մեկ, բայց ոչ պաշտոնական կոնսուլտացիոն անհամաձայնություն: ‘Երեկ գրանցվեց ՀԱԿ-ԲՀԿ ևս մեկ կոնսուլտացիոն անհամաձայնություն։ Բաղրամյան պողոտայում հավաքված ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ միասնական թեկնածու կոչին բոլորը միաձայն վանկարկել են՝ ‘Լևոն, նախագահ’, միայն Նաիրա Զոհրաբյանը՝ ‘Գագիկ Ծառուկյան’, իսկ Օսկանյանը լռել է՝ մտքում ունենալով իր տարբերակը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի