25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ում հարգանքի տուրք մատուցեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

Տասներեք տարի առաջ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ոճրագործության զոհ դարձան ՀՀ ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, պատգամավոր Արմենակ Արմենակյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը։ Մեր պետականության կայացման գործում նրանց կատարածը, մեծ ներդրումն ու նվիրումն […]

Հայաստանին ընդդիմադիր է գեոքաղաքական տնտեսական իրավիճակը.Արամ Կարապետյան

՛՛Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը մի ճահիճ է՛՛,-այսօր քաղաքագետների միությունում ասաց ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը: Վերջինիս խոսքով՝ ռուս գործիչներից մեկը Հայաստանը համեմատել է  պահարանի հետ, որը մի անգամ տեղափոխվում է ՌԴ-ի կողմից, մեկ այլ անգամ էլ՝ ԱՄՆ-ի, այսինքն՝ Հայաստանը դարձել է դրսի ուժերի խամաճիկը: ՛՛Կարևոր է ոչ թե այն, թե ինչպես կանցնեն նախագահական ընտրությունները, այլ այն, […]

Նախագահի բոլոր թեկնածուները կհրավիրվեն քաղաքագետների միություն /վիդեո/

Այսօր քաղաքագետների միությունում սկսվեց հանրային լսումների նոր շարքը: ՛՛Պետք է փորձաքննության ենթարկել նախագահի բոլոր թեկնածուների ծրագրերը, նրանց հրավիրել դահլիճ և ուղղել տասը առանցքային հարցեր, պարզել, թե ինչպես են իրենք վերաբերում այդ հարցերին՛՛,-ասաց քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ փորձեր են արվում իրենց խանգարել, իր դեմ հարուցված է երեք քրեական գործ, որն ինքը դիտում […]

Հարգանքի տուրք սպարապետին /վիդեո/

Հոկտեմբերի 27-ի առվոտյան Եռաբլուրում ամփոփված սպարապետ, Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանին հարգանքի տուրք մատուցեցին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազաոնվը, պատգմավորներ, ՀՀԿ խորհրդի անդամներ: Քաջարանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Գեւորգյանն էլ էր Սյունիքից հասել մայրաքաղաք, որպեսզի խոնարհվի Սպարապետի գերեզմանի առաջ: “Օրվա խորհրդի մասին շատ է ասվել, սակայն տարեցտարի մեր շարքերը նոսրանում է, ավելի շուտ ես […]

Ներկայացում, որի դերերում նաև հանդիսատեսն է

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ հոկտեմբերի 26-ին Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում տեղի ունեցավ ՛՛ՙԿրքոտ հաշվետվություն՚՛՛ ներկայացումը (ռեժիսոր և հեղինակ՝ Արթուր Սարիբեկյան, դերերում՝ Արմեն Մարգարյան, Տաթևիկ Միրզոյան, Վահագն Սիմոնյան)։ ՙԿրքոտ հաշվետվությունը՚ պատմություն է ամուսինների մասին, որոնք թեև նոր են ընտանիք կազմել, բայց հարբեցողությունը կամաց-կամաց սկսում է կրծել այս ընտանիքը: Թատերագետ Էդգար Հայրապետյանը նշում է, որ ներկայացումն […]

Շղթայական անվտովթար. 1 տուժած

Այսօր՝ ժամը 08.01-ին, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել այն մասին, որ հոկտեմբերի 26-ին ժամը 22.40-ի սահմաններում Գլաձոր գյուղում ‘ՎԱԶ-21011’ մակնիշի 32 US 655 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1989թ. ծնված Ս. Մանգասարյանը) բախվել է ‘ՈՒՅՈՒՏ’ տաքսի ծառայության մոտ կայանված ‘ՎԱԶ-2107’ մակնիշի S7262 պետհամարանիշով ավտոմեքենային, որն էլ իր հերթին՝ առջևում կայանված ‘ՎԱԶ-2106’ S7261 պետհամարանիշով ավտոմեքենային, ինչի հետևանքով ‘ՎԱԶ -21011’ […]

Գյումրվա թասիբը արթնացել է. Ժամանակ

Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Գյումրիում վստահելի մարդիկ չունենալով, թիկնապահներ է վարձել Երեւանից։ Այդ մասին գրում է “Ժամանակ” թերթը։ “Գյումրիի մեր աղբյուրները երեկ հայնեցին, որ սա զայրացրել է գյումրեցիներին, քանի որ հանրապետության երկրորդ քաղաքում նման քայլերն ընդունված չեն. քաղաքապետի թիկնապահները պետք է միայն գյումրեցի լինեն։ Ասում են, որ վերջին ժամանակներս բարձրացել է Գյումրիի նախկին քաղաքապետ […]

Ո՞ւր եւ ում հետ է տիկին Հեղինեն. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակի”, Ազգային ժողովի այս քառօրյայի առաջին իսկ օրից շատերին խորհրդարանում հետաքրքրում էր, թե որտեղ է “Օրինաց երկիր” խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, որը սովորաբար անհարգելի պատճառներով նիստերից չի բացակայում: Քառօրյան անցավ, իսկ Բիշարյանն այդպես էլ չերեւաց Աժ-ում: Երեկ թերթի թղթակցին հայտնի է դարձել, որ Հեղինե Բիշարյանը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ մեկնել է Չինաստան: […]

Ծառուկյանին այդ պաշտոնը չի խոստացվել /վիդեո/

Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարում էր նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նիստում քննարկվել է կուսակցության արտահերթ համագումարի հետ կապված հարցերը: Համագումարը, ինչպես և հայտարարվել էր նախկինում, կկայանա դեկտեմբերի 15-ին: Օրակարգում՝ ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրման հարցն է լինելու: Նիստի ընթացքում քննարկվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի