12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“Մատաղիսի” գործում թաքցվում են իրական մեղավորները. ՀԿ-ների հայտարարությունը

2008 թվականից Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող հայտնի “Մատաղիսի” գործը, որն արդեն մոտ ինը տարի է հասարակության ուշադրության կենտրոնում է, թևակոխել է ավարտական՝ դատական վիճաբանությունների փուլ, սակայն դատախազության կողմից անհարկի ձգձգվում է, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս, որ փորձ է արվում երկու զինվորների սպանությունը դարձյալ բարդել նախկինում մեղադրված, երեք տարի անարդարացիորեն ազատազրկված […]

Նախագահի հանձնարարականն ի կատար կածվի մինչև տարեվերջ

Մինչև տարեվերջ Երևանում չջեռուցվող դպրոցներ չեն լինի: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ընդունվեց համապատասխան որոշում, որով մի քանի դպրոցներում, որոնք մինչ այժմ ջեռուցում չունեն, շուտով կլուծվեն այդ խնդիրները: ՛՛Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է, որ մինչև տարեվերջ Երևան քաղաքում չջեռուցվող դպրոցներ չեն լինի, որի արդյունքում դպրոցներում դասապրոցեսը կգործի առանց խաթարումների՛՛,-նկատեց նշեց […]

Կինը մնում է կին. կինոփառատոն Երեւանում

Դեկտեմբերի 3-7-ը Երեւանում կանցակացվի “Կին” միջազագային 9-րդ կինոփառատոնը: Լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի տնօրեն, ռեժիսոր Մարիամ Օհանյանի խոսքով, արդեն ավանդական դարձած կինոփառատոնը նպատակ ունի վերաիմաստավորեոլւ կնոջ տեղը եւ դերը հասարկության մեջ, կինոյի միջոցով լուսաբանելու նրա խնդիրները, ձեւավորելու մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի խթանմանը, նոր անունների բացահայտմանը: Փառատոնը նաեւ հրաշալի առիթ է` […]

Նույնականացման քարտերը մասսոնների ծրագրածն է. Խ. Ստամբոլցյան /վիդեո/

՛՛Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման՛՛ միավորման նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը դեմ է նույնականացման քարտերին, քանի որ դրանք վերահսկում են մարդկանց: Այս մասին Ստամբոլցյանը խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: ՛՛Մենք անդադար խոսում ենք արդարության, օրինականության մասին, սակայն օրենքն ընդունում ենք ու դրան չենք հետևում: Հիմա էլ այս քարտերն են բերել, ուզում են մարդկությանը վերահսկել՛՛,-ասաց նա: Վերջինս պատմեց, որ ինքը բարձրաձայնել է այս […]

Սիբիրախտի համաճարակ չկա. փոխնախարար

 ՛՛Սիբիրախտի նոր դեպքեր չկան, իրավիճակը վերահսկելի է՛՛,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը: Արդյոք փոխհատուցում կլինի կենդանի կորցրած անձանց, այս հարցին, Բաղիյանը, պատասխանեց որ արդեն իրենք հայտարարել են այդ մասին, այս պահին տեղեկություն չունի: Հիշեցնենք, որ կառավարությունը մտադրություն չունի տրամադրել փոխհատուցում:  

Ո՞վ է Գառնու “Քարերի սիմֆոնիան” վերածում Ջուղայի գերեզմանոցի /վիդեո/

Արդեն մեկ ամսից ավել է` բնապահպան-ակտիվիստներն ահազանգում են Գառնու ձորի տարածքում “Բազալտե երգեհոն” սյունաձև բազալտների նկատմամբ վանդալիզմի մասին: Գառնու “Բազալտե երգեհոն” սյունաձև բազալտները, նույն ինքը՝ «Քարերի սինֆոնիան», գտնվում է Կոտայքի մարզում, Գառնի գյուղից մոտ 1.0 կմ հվ-արլ, Ազատ գետի կիրճում, և համաձայն ՀՀ կառավարության 14.08.2008թ. “ՀՀ բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին” հ. 967-Ն ոորոշմամբ հաստատված […]

ԱԻՆ-ի աշխատողների թիվը նվազել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և նրա ենթակայութամբ գործող  կազմակերպությունների աշխատողների թվաքանակը 2011թ. ութ ամիսների ընթացքում կազմել է 5334 մարդ, իսկ 2012թ. ութ ամիսների ընթացքում` 5301 մարդ, նախորդ ժամանակաշրջանի համեմատ նվազել է 33 մարդով: Այս մասին այսօր կառավարությունում ասաց ԱԻՆ Արմեն Երիցյանը: Վերջինիս խոսքով՝ սոցիալական վճարների ընդհանուր գումարը 2011թ. ութ ամիսների ընթացքում կազմել է 252391.9 հազար […]

Ծառուկյանը հասկանում է

Հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունցող գործընթացները ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը համարում է ոչ թե քաղաքականություն, այլ ուղղակի քաղաքական տեխնոլոգիա: Այս մասին Կարապետյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Ըստ Կարապետյանի`ընդդիմությունը վստահ է, որ ընտրության միջոցով ոչինչ փոխել հնարավոր չէ, և եթե նա ուզում է ինչ-որ բանի հասնել,  պետք է փողոց դուրս գա: Իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն […]

Ամենաակտիվը Բագրատյանն է. բյուջեի նախագծում որոշ փոփոխություններ

՛՛ԱԺ-ում 2013 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկումների արդյունքում կառավարությունը մշտական հանձնաժողովներից և պատգամավորներից արվել է 406 առաջարկություն՝ ինչպես հանձնաժողովների, այնպես էլ խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից՛՛,-այսօր կառավարությունում ասաց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նախարարի խոսքով՝ բարձրացված հարցերի հիմնական մասը վերաբերել է տարբեր նպատակների ֆինանսավորման համար հատկացումների նախատեսմանը կամ որոշ դեպքերում գումարների ավելացմանը, ինչպես նաև որոշակի ծախսատեսակների […]

“Գաիշնիկի” փոխարեն` sms . վարչապետի առաջարկը ոստիկանությանը

Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանին առաջարկեց կապնվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղակայված Microsoft տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիա և ինովացիոն կենտրոնի հետ, քանի որ վարչապետը երեկ այնտեղ հավանության է արժանացրել երկու ծրագիր:  ՛՛Մեր երիտասարդները հետաքրքիր պրոդուկտ են առաջարկում ոստիկանությանը, եթե մեքենան ընկնում է տուգանքի տակ, ապա ծրագիրը հնարավորություն է տալիս անմիջապես վարորդի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի