20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եթե միանան Պարույր Հայրիկյանն ու Սերժ Սարգսյանը…

ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը վստահ է, որ եթե ինքը, նախագահի թեկնածուներ ՛՛Ազատություն՛՛ կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանն ու ՛՛Ժառանգության՛՛ ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը առանձին-առանձին մասնակցեն ընտրություններին, ապա ընտրությունը չի ավարտվի առաջին փուլով:

՛՛Երկրորդ փուլն անխուսափելի է մնում, եթե այս երեքից  երկուսը, չեմ ասի որ երկուսը միավորվեն, ապա մեկ փուլով կավարտվի՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայրիկյանը:

Մասնավորեցնելով՝ նախագահի թեկանծուն նշեց, որ օրինակ՝ եթե միանան ինքն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, կամ Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա ընտրությունը կավարտվի մեկ փուլով: Իսկ այս պահին երկրորդ փուլն արդեն ապահովված է:

Հայրիկյանը նաև նկատեց, որ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում մարդկանց մի հսկայական զանգված ազատվել է կաշկանդումներից: Ինքը թեկնածուն պայքարի մեջ է մտել, քանի որ պիտանի ծրագրեր ունի:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ