26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Առաջատարը Սերժ Սարգսյանն է` 66 տոկոս. Gallup

Արմնյուզ լրատվական  հեռուստաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրման ընդգրկուն  ծրագիր, որի նպատակն է բացահայտել  և վերլուծել Հայաստանի բնակչության քաղաքական-հասարակական տրամադրությունները և կարծիքները, հետևել 2013-ի  Նախագահի ընտրությունների ընտրական նախասիրությունների դինամիկան:

Ծրագիրը իրականացնում են Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան և Baltic Surveys /The Gallup Organization-ը, 2012-ի դեկտեմբերից մինչև 2013-ի փետրվար: 

Այս ծրագրի երկրորդ համապետական ներկայացուցչական հանրային կարծիքի հարցումն անցկացվել է 2013-ի հունվարի 15-ից 23-ը և ներկայացվեց հանրությանը հունվարի 29-ին:

Այս հարցմանը մասնակցել է համապետական ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի 1,020 չափահաս բնակիչ: Հարցազրույցներն անցկացվել են ընտրողի տանը` դեմ առ դեմ:

Արձագանքների մակարդակը կազմել է 65%, սխալման լուսանցքը չի գերազանցում + /- 3,1%, վստահության մակարդակը` 95% է :

Երկրորդ հարցումը նախատեսված էր սկսել Նախագահի թեկնածուների գրանցման պահից մինչև Նախագահի ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկը, ինչը թույլ կտար բոլոր գրանցված մասնակիցների ունեցած աջակցության մակարդակը չափել ընտրությունների ժամանակ:

Gallup-ի ներկայացուցիչ դոկտոր Ռասա Ալիշաուսկիենեն նշում է, որ հայ ընտրողները բավական մեծ հետաքրքրություն են ցուցաբերում գալիք նախագահի ընտրությունների հանդեպ. նրանց  39%-ն նշել է, որ հաստատ ընտրելու է (2012-ի դեկտեմբերին ունեցած 42%-ի դիմաց), 43%-ը նշել  է, որ “հավանաբար կընտրի” (2012-ի դեկտեմբերին ունեցած 36%-ի դիմաց): Այնուամենայնիվ պետք է հիշել, որ համապետական հարցման ժամանակ հարցում են անցկացրել միայն Հայաստանի այն քաղաքացիների հետ, որոնք փաստացի գտնվում էին երկրում:

Մինչդեռ ընտրական ցուցակը ներառում է նաև նրանց, ովքեր արտասահմանում են: Այսպիսով,վերջին ընտրությունների մասնակցությունը բարձր արտագաղթի ցուցանիշ ունեցող այնպիսի երկրներում ինչպիսին է Հայաստանը, սովորաբար ցածր է, քան այն թվերը, որ ցույց են տալիս համապետական հարցումները (բացառությամբ արտագաղթողների): 

Այսպիսով, ընտրությունների օրը մասնակցության սպասվող մակարդակի գնահատման մոդելը կառուցելիս`հաշվի առնելով տարբեր գործոններ, քարոզարշավի այս փուլում սպասվող մասնակիցների թիվը կազմում է մոտ 61%,  + – 3,1% սխալի լուսանցքով:

2013թ. հունվարի 14-ից հետո, երբ թեկնածուների գրանցումն ու հաստատումն ավարտվեց, հարցված ընտրողների մեծամասնությունը աջակցում էին գործող նախագահի վերընտրվելուն. ընտրողների 66% ասել են, որ քվեարկելու են Սերծ Սարգսյանի օգտին (հարցվողներին 8 թեկնածուների ցանկ է ներկայացվել): 

Հարցված ընտրողների 10% ասել է, որ քվեարկելու է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, 4%` Պարույր Հայրիկյանի օգտին, 4%` Հրանտ Բագրատյանի, 1 %` Արամ Հարությունյանի օգտին. Ա.Ղուկասյանին, Ա.Մելիքյանին և Վ.Սեդրակյանին աջակցում են  ավելի քիչ, քան 1% յուրաքանչյուրի օգտին: Միևնույն ժամանակ, հարցվածների 16%-ը դեռ չի որոշել, որ թեկնածուին աջակցել: 

Երկրորդ հարցումը հաստատեց, որ պաշտոնական քարոզարշավի ժամանակ հեռուստատեսությունը Հայաստանի բնակիչների համար մնացել է քաղաքական տեղեկատվության առաջին ու ամենակարևոր աղբյուրը, որին հաջորդում է “բանավոր խոսքը” և ինտերնետը: Ինտերնետը հատկապես կարևոր է քաղաքի երիտասարդ ընտրողների համար:

Արմնյուզ հեռուստաընկերությունը իրականացնում է այս ծրագիրը  Baltic Surveys /The Gallup Organization-ի և ՀՍԱ-ի հետ համատեղ, քանի որ Gallup-ը համաշխարհային հեղինակավոր և ճանաչված ընկերություն է, և Հայաստանում աշխատելու հարցում Baltic Surveys/The Gallup Organization-ն ամենափորձառուն է,  որը Հայաստանում 2005-ից մինչև այսօր ՀՍԱ-ի հետ իրականացրել է 16 ծրագիր: 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ