24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քսանհինգ տարվա պատմությունն այսօր մոռացվել է. Վազգեն Մանուկյան

Երրորդ հանրապետության պատմությունն սկսում է ոչ թե այն թվից, երբ մենք ֆորմալ անկախություն ստացանք, այլ 88-ի փետրվարից , երբ ժողովուրդն առաջին անգամ ոտքի ելավ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ, Ղարաբաղ կոմիտեի անդամ եւ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը` նկատելով, սակայն, որ քսանհինգ տարվա  պատմությունն այսօր մոռացվել է: Այդ պատճառով է մեկը […]

Հանրահավաքի կարող են “գործուղվել” սադրիչներ

Ուշադրություն այսօրվա հանրավաքի բոլոր մասնակիցներին: Կոչ եմ անում ձեր բոլոր քայլերում մնալ օրենքի շրջանակներում, զերծ մնալ հնարավոր սադրանքներից, իսկ նկատելու դեպքում՝ հայտնել հանրահավաքի կազմակերպիչներին: Չի բացառվում, որ հանրահավաքի կարող են “գործուղվել” սադրիչներ: Ուստի զգոն եղեք: Այսպիսի ուղերձ է հղել սոցցանցի հանրագրով “Ժառանգական” բլոգեր Իզաբելլա Աբգարյանը:

Ինքնասպանություն Կիեւյան կամրջից

Այսօր`ժամը 08.42-ին, ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացի է նետվել Կիևյան կամրջից: Դեպքի վայր են մեկնել ԱԻ արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վայրում են գտնվել “1-02” և “1-03” ծառայության աշխատակիցները: Պարզվել է, որ ինքնասպանություն է գործել Երևանի Ֆուչիկի 1-ին նրբանցքի 6-րդ շենքի թիվ 23 բնակարանի բնակիչ Ա. Աղաբաբյանը:

Մեր անուղեղները չհասկացան, եւ էդպես էլ չեն հասկանայ Հայրիկյանը սպառնում է

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Ֆեյսբուքյան իր էջում դիմել է իր համախոհներին. ”Հայրիկեանականնե՛ր,գլուխներդ բարձր։ Շնորհակալութիւն չէմ յայտնում որովյետեւ ճշմարտութեան հետ էինք յանուն մեզ՝ մեր ժողովրդի եւ մեր Հայրենիքի։ Մենք դիմակայեցինք ուղղակի ահաբեկչութեանը եւ դրան յաջորդած զանգվածային զրպարտարշավին։ Մեր անուղեղները չհասկացան, եւ էդպես էլ չեն հասկանայ, թէ ինչ արեցի Հայաստանի, այդ թվում նաեւ իրենց համար ։ Մենք […]

25-ամյա շնչառություն. արցախյան շարժման հաղթարշավը /վիդեո/

Այսօր լրանում է Արցախյան շարժման 25-ամյակը: Հայ ժողովուրդը բազմաթիվ դժվարությունների միջոցով անցնելով միայն կարողացավ հասնել ազատ ու անկախ Հայաստանի մասին իր երազանքի իրականացմանը:  1988թ. փետրվարին ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը՝ արտահայտելով Լեռնային Ղարաբաղի ճնշող մեծամասնությունը կազմող հայ բնակչության ցանկությունը, դիմեց Ադրբեջանական և Հայկական խորհրդային հանրապետությունների Գերագույն խորհուրդներին՝ խնդրելով լուծել ԼՂԻՄ-ի Ադրբեջանի կազմից դուրս գալու և Հայաստանի […]

ՀԱԿ հայտարարությունը

Փետրվարի 18-ին Հայաստանում կայացան հերթական խայտառակ ընտրությունները։ Հայ Ազգային Կոնգրեսը՝ ավելի քան 1500 ընտրատեղամասերում իր նշանակած հանձնաժողովների անդամների, Կոնգրեսի կողմից հատուկ մոնիտորինգի ենթարկված 20 ընտրատեղամասերի, ինչպես նաեւ լրագրողական եւ այլ խողովակներով հավաքած փաստական նյութի վրա արձանագրում է հետեւյալը։  Կոնգրեսը մի քանի անգամ արդեն պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանում իշխող հակաժողովրդավարական բռնատիրական համակարգը, իր նկատմամբ անընդհատ […]

Աղոթում են Սերժ Սարգսյանի համար

ՀՀ նախագահական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո, ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատ քաղաքացիներից, օտարերկրյա պետությունների ղեկավարներից: ՀՀ նախագահին վերընտրվելու առթիվ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ այսօր այցելել և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր հայրապետական օրհնությունն է բերել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը: Վեհափառ հայրապետը Հանրապետության նախագահին […]

Րաֆֆին չի կարող առաջնորդել ընդդիմությանը. ՀԱԿ-ի նախկին դեմքերը եկան, բայց /վիդեո/

ՀՀ Գերագույն խորհրդի նախկին նախագահ, ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը փետրվարի 19-ին Ազատության հրապարակում էր:  Հիշեցնենք, որ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի “անտեր” թողած հրապարակին տեր է կանգնել “Ժառանգության” առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Արդյո՞ք “Ժառանգության” թեկնածուն կարող է լինել ընդդիմության առաջնորդ: Henaran.am-ը այս հարցն ուղղեց Կարապետ Ռուբինյանին: “Ո՞նց կարող ա փոխարինի, ստե՞ղ, կոնկրետ ընտրության, կոնկրետ […]

“Արդեն բանը բանից անցել ա…” /վիդեո/

 Ազատության հրապարակում փետրվարի 19-ին կայացած “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիս-հանրահավաքին երկու երիտասարդ բաժանում էին “Նախախորհրդարան”-ի  հայտարարությունը` Արցախյան շարժման 25-ամյա տարեդարձի օրը` Մաշտոցի պուրակում հավաքվելու մասին: Հրապարակում գտնվողները վերցնում էին տեքստը եւ ծանոթանում: Ինչ-որ մեկը փորձեց բարձրաձայն կարդալ, որին հետեւեց ընկերոջ հորդորը` քո համար կարդա: “Դե ուզում են, ինչ անեմ”,-ասաց` մինչեւ վերջ […]

Ոստիկանապետը Րաֆֆիին թիկնապահներ է տրամադրել

”Ինչ եք կարծում, ես վախենում եմ: Ես հիմա էլ չեմ վախենում”,-այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու, ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե ինչու են երեկ իր տան մոտ ոստիկաններ եղել: Հովհաննիսյանը նշեց, որ ինքը մտահոգվել է իր կնոջ և երեխաների համար: Նախագահի թեկնածուն ընդգծեց, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իրեն առաջարկել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի