23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վազգենին խփեցին հենց իր թռիչքի պահին /վիդեո/

“Ժառանգություն” կուսկացության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց նրան: Րաֆֆիին նախ բարեւեց բոլորին, ողջագուրվեց Սպարապետի եղբոր` Արամ Սարգսյանի հետ եւ խոնարհվեց Գրետա մայրիկի առաջ: Պատասխանելով լրագրողների հարցերին` ասաց, որ դեռ “Հոկտեմբերի 27”-ի իրական մեղավորները պատժված չեն: “Վազգեն Սարգսյանը հայ ժողովրդի սպարապետն է, եւ Հայաստանի զինվորը: Ես տեսել եմ […]

՛՛Ո՞ւմ ես դու ծառայում, Մազմանյան, որ դասեր ես տալիս Հախվերդյանին՛՛

      ՛՛Մտավորականը պետք է ասի՝ թողեք գնացեք, մենք չենք ուզում ձեզ իշխանություններ, մտավորականությունը պետք է լինի այնտեղ, որտեղ կարողանա ստիպել հարգել իր ընտրական իրավունքը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրող Վահրամ Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում շատ մտավորականներ կան, սակայն նրանք չեն կարողանում իրենց գործունեությունը ծավալել ֆինանսական խնդիրների պատճառով: Մարտիրոսյանին մտահոգում է նաև այն, […]

Րաֆֆին կգնա Տարոնի մոտ /վիդեո/

Քիչ առաջ “Եռաբլուրում”` սպարապետ Վազգեն Սարգսյանին հարգանքի տուրք մատուցելուց հետո “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց լրագրողների հարցերին: “Ժառանգության” ղեկավարն ասաց, որ այսօր կայանալիք հանրահավաքում կբացի փակագծերը, թե ինչ են խոսել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Պատասխանելով Henaran.am-ի հարցին, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր երեւանցիների հետ հանդիպում ունի եւ չի մասնակցելու հանրահավաքին, Հովհանննիսյանն ասաց. “Ես […]

“Գետամեջի” սառեցված հավերը` սալմոնելայի մանրէակիր

Սննդի անվտանգության ծառայությունից տեղեկացնում են, որ “ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ” ՍՊԸ-ում (շուկայում առավել հայտնի որպես “Գետամեջ”) դիտարկման արդյունքների հիման վրա իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ պատրաստի արտադրանքի մակնշումը կատարվում է թերի, արտադրամասի սանիտարական վիճակը անբավարար է, աշխատակիցները չունեն համապատասխան արտահագուստ, արտադրանքի տեղափոխման համար նախատեսված բեռնարկղերը կեղտոտ են, արտադրական տարածքը չուներ օդափոխության բավարար համակարգ, արտադրատարածքները և […]

Սակիում հայ գործարար է սպանվել

Փետրվարի կեսերին Ղրիմում տեղի ունեցած սպանության մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Սիմեիզի քաղաքապետի սպանությունից հետո ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, թե Սակի քաղաքում ռուս ձեռնարկատեր է սպանվել: Ընդ որում, ենթադրվում էր, որ այդ 2 սպանությունները կարող են կապված լինել միմյանց հետ, գրում է “Аргументы и факты”-ն:  Այժմ պարզվել է, որ 2013-ի փետրվարի 19-ին Սակի քաղաքում սպանվածը […]

՛՛Իսկական ասպետները՛՛ զայրացրին … ո՞ւր են Արմենչիկն ու Թաթան

Այսօր ներքաղաքական թեմայով կազմակերպված քննարկմանը հրավիրված էին մտավորականներ` Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, գրողներ Վահրամ Մարտիրոսյանն ու Մերուժան Տեր-Գուլանյանը, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Մերուժան Տեր-Գուլանյանը չներկայացավ ՝ պատճառաբանելով, թե կարևոր ժողովի է: ՛՛Մարդիկ, ովքեր պետք է բացատրեին իրենց դիրքն ու ապացուցեին, որ իրենք մտավորական են, չեկան: Փոխարենն ուղարկեցին կնոջը: Իսկապես ասպետներ են, իրենք ժողովի են ինչպես […]

ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել ՀՀ կառավարությանը

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Մաթևոսյանի գանգատում նշված խախտումների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հարցեր է ուղղել ՀՀ կառավարությանը: Այս մասին տեղեկացրեց Դ.Մաթևոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Գանգատում նշվում է, որ Երևանում 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի ընթացքում ՀՀ-ի կողմից թույլ են տրվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների՝ Արդար դատաքննության իրավունք, Արտահայտվելու […]

Ճարտարապետների միության նախագահի բաց նամակը

ՀՀ նախագահ` Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ պատճենները` ՀՀ վարչապետ` Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀՀ կառավարությանն առընթեր  պետական գույքի կառավարման  վարչության պետ` Արման ՍԱՀԱԿՅԱՆԻՆ  “ՏԱՆԳՈ” ՓԲԸ ղեկավարությանը, ՀՀ դատախազ` Աղվան ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ Մեծարգո Նախագահ  Խորապես անհանգստացած պատմաճարտարապետական ազգային մեր ժառանգության պահպանման ու օգտագործման խնդիրների ներկայիս անմխիթար վիճակով, դրանց հանդեպ պետության կողմից ցուցաբերվող ակնհայտ անտարբերությամբ, մասնավոր սեփականատերերի կողմից դրսեվորվող անհանդուրժելի, հաճախ բարբարոսության […]

Ստոմատոլոգներ, հույս չունենաք

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ստոմատոլոգիական ծառայությունների մատուցման համար նախատեսված համապատասխան արտոնագրային վճարներին, նշեց , որ օրական 2700 դրամը մեկ աթոռի համար այնքան էլ բարձր հարկ չէ, առավել ևս, որ շատ կլինիկաներ աշխատում են երկու հերթափոխով: Նրա խոսքով`  այդ փոփոխությունները պայամանավորված են տնտեսական […]

Տղամարդկանց 7 տոկոսն անպտղության խնդիր ունի

Առողջապահության ոլորտում կատարված հետազոտությունները փաստել են, որ ամբողջ աշխարհում անպտղության աճի միտում կա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԵՊՀ սեքսոպատոլոգիայի ամբիոնի վարիչ Սևադա Հակոբյանը: Նա նշեց, որ տարեկան 2-3 միլիոն զույգ է գրանցվում, որ տառապում է անպտղությունից: Տղամարդկանց 7 տոկոսն ունի անպտղության խնդիր, որը եթե վերածում ենք թվերի, ապա հասկանալի է դառնում, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի