03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ողբերգական վրաերթ. մայրը տեղում մահացել է, որդու կյանքը “մազից է կախված”

մայիսի 12-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում, Արմեն Նահապետյանը, վարելով «Գազել» մակնիշի 34 ՕՏ 055 համարանիշի թիվ 25 երթուղին սպասարկող ավտոմեքենան, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում՝ Տաշիր-Պիցայի դիմաց, վրաերթի է ենթարկել մի կնոջ և մի տղայի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են: Մայրը տեղում մահացել է, իսկ տղան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրիի հիվանդանոց: Տեղեկացնում է Shamshyan.com-ը:

 

Ոստիկանությունը այս պահին ձեռնարկում է օպերատիվ քննչական գործողություններ, պարզելու, վրաերթի հետևանքով մահացած կնոջ և վիրավորի ինքնությունը: 23:26 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ պարզվել է մահացածը Գյումրի քաղաքի ֆուրմանով 4-րդ նրբանցքի բնակչուհի 73 ամյա Ռիմա Մկրտչյան էր, իսկ վիրավորը նրա որդին՝ 39 ամյա, նույն հասցեի բնակիչ Գագիկ Մկրտչյանը:  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ