04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես կիսահղիություն չի լինում … Ազատության հրապարակում /ֆոտո, վիդեո/

Այսօր` մայիսի 17-ին Ազատության հրապարակում հրավիրված “Նախախորհրդարան” շարժման առաջնորդներից կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը հայտարարեց.” Հայեր մեզ պատերազմ է հայտարարված, մենք գտնվում ենք օկուպացիայի մեջ և եթե այդ օկուպանտները հայի անուն ազգանուն են կրում և խոսում են գրական կամ քյարթու հայերենով`  դա դեռ չի նշամնակում,  որ նրանք պակաս թշնամիներ են: Մեզ վրա կրակում են փողով, որպիսի պահպանեն […]

Երկիրը փոսի մեջ է` ազատագրական շարժում ենք սկսում. Գարեգին Չուգասզյան

Այսօր` մայիսի 17-ին “Նախախորհրդարան” շարժման կողմից հայտարարված հանրահավաքը կոչված էր հանրային խորհրդարանի ձևավորմանը: Նախախորհրդարանի համակարգող քարտուղար Գարեգի Չուգասզյանը նշեց,որ սովորաբար հետընտրական շրջաններում հանրահավաքներ չեն հրավիրվում.” Բայց դժբախտաբար Հայաստանի իշխանությունները ունակ չեն լսել իրենց ժողովրդի ձայնը և չեն հասկանում,որ  անհրաժեշտություն կա հասկանալու, որ ընդիմություն ասվածը դա կյանքն է,ժողովուրդը”: Գարեգին Չուգասզյանը  հիշեցրեց,որ  դեռևս անցած տարի “Նախախորհրդարան” շարժումը […]

Երևանի ավագանու ընտրություններ. Քրեական գործն ուղարկվեց դատարան

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Ղ.Մկրտչյանի կողմից մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2013թ. մայիսի 5-ին` Երևան քաղաքի ավագանու ընտրությունների օրը, Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Ղ.Մկրտչյանը, Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով, գնացել է թիվ 11/32 ընտրատեղամաս, որտեղ փորձել է […]

Մեղք կլիներ ՀՀՇ-ի բրենդը չօգտագործել /վիդեո/

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ ՀՀՇ-ը շատ լավ բրենդ է և սխալ կլիներ չօգտագործել այդ բրենդը: Բացի այդ կուսակցությունը գաղսափարախոսություն ունի: Սակայն քաղաքագետը չգիտի, թե արդյոք հաջողություն կունենա  վերակազմավորվող ՀՀՇ-ը, թե ոչ: ”Քիչ, թե շատ մարդիկ կլինեն չգիտեմ, սակայն նրանք լուրջ պատմություն ունեն և մեղք կլիներ չփորձել օգտվել սրանից: Այն մարդիկ, ովքեր փորձում են […]

Ներողություն կխնդրի՞

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն այսօր աշխատավայրում չէ, նա բացակայում է քաղաքից: Այս մասին մեզ տեղեկացրեց քաղաքապետի օգնական Էդիկ Հովսեփյանը, երբ փորձեցինք իմանալ, թե արդյոք քաղաքապետը պատրաստ է ներողություն խնդրել իր բնակիչներին անգիտակից անվանելու համար: ”Քաղաքապետը կգա, կիմանանք”,–Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հովսեփյանը:  Նշենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը  հաստատել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումը` […]

Նախկին մարզպետը հարցաքննվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է Վայոց ձորի նախկին մարզպետի և մի քանի համայնքների ղեկավարների կողմից  պաշտոնեական դիրքը  չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը և ի պատասխան ԶԼՄ-ների հարցադրումների՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ-ում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում 2013 թվականի մայիսի 2-ին հարուցվել […]

Մենք չենք խեղճանալու. Արամ Մանուկյան/վիդեո/

Ինչպես ամեն ուրբաթ, այսօր էլ` մայիսի 17-ին, Հայաստանի գլխավոր դատախազության շենքի դիմաց ՀԱԿ-ը բողոքի ակցիա էր կազմակերպել` “հանուն արդարության, հանուն ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ազատության”:  Արամ Մանուկյանը հրաժարվեց պատասխանել Henaran.am-ի հարցերին, քանի որ շտապում էր ՀԱԿ վարչության նիստին: Նա տեղեկացրեց, որ այսօր այստեղ եկել է միայն  հավաքված հանրության առաջ հայտարարությամբ հանդես գալու համար. “ Հայաստանում […]

Վանաձորի քաղաքապետը պիտի հրապարակավ ներողություն խնդրի

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը  հաստատել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումը` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ: Հանձնաժողովն առաջարկել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին հստակ և աներկբա տեքստով հրապարակային ներողություն հայցել այն անձանցից, ում վիրավորել է իր արտահայտությամբ և տեղադրել այդ տեքստը Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում: ՀՔԱ-ի կայքը հիշեցնում է, որ […]

Օսկանյանի հույսը ԱՄՆ է՞

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Երեկ հանդիպման էի Վաշինգտոնի Կարնեգի հիմնադրամում, որտեղ հանդես եկա Հայաստանի և տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ ելույթով: Դրան հաջորդեց հարցուպատասխան-քննարկում մի շարք վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Ելույթում հետևյալ հիմնական շեշտադրումներն արեցի. Հայաստանում ավարտվեց ընտրական շրջանը, որը մեկնարկել էր 2012թ. մայիսի խորհրդարանական ընտրություններով, շարունակվել 2013թ. փետրվարի նախագահական ընտրություններով […]

Առանց Զարուհի Փոստանջյանի /վիդեո/

ՀՀ Վարչական դատարանի դատավոր Կարինե  Բաղդասարյանը մայիսի 17-ին հրապարակեց Երեւանի ավագանու անդամների ընտրություններում “Ժառանգության” վստահված Զարուհի Փոստանջյանի հայցի որոշումն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի: Հիշեցնենք, Փոստանջյանը դիմել էր դատարան, որպեսզի վերջինս պարտավորեցնի ԿԸՀ-ին քննելու իր 05.05.2013թ. դիմումը:  ԿԸՀ-ն մերժել էր վարչական վարույթ հարուցել` պատճառաբանելով, որ հստակ չէ դիմումատուի պահանջը: Նկատենք, որ Վարչական դատարանի նիստերի դահլիճում ոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի